Տիգրանավան (գյուղ, Քաշաթաղի շրջան)
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Տիգրանավան | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Քաշաթաղ | |
Մակերես | 1547.0 կմ² | |
Բնակչություն | 162 մարդ | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||

Տիգրանավան, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկետնտրոնից գտնվում է 42 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 94 կմ հեռավորության վրա
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքը հարթավայրային է, ունի 1547.0 հա տարածք, որից 834.7 հա գյուղատնտեսական նշանակություն, 635.3 հա անտառային հողեր։ Տիգրանավան համայնքի սահմանային գոտով հոսում է Հագարի գետը։
Բնակավայրի տարածքում խմելու ջրի համար առկա է թվով 1 գործող արտեզյան ջրհոր։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 168 մարդ, կա 45 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 141 | 140 | 153 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 33 աշակերտներ[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 384
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Population of Nagorno-Karabakh Republic (2005)(հայ.)(անգլ.)(ռուս.)