Անդոկաբերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղական համայնք
Անդոկաբերդ
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Համայնք Որոտան
Բնակչություն8 մարդ (2015)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Անդոկաբերդ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Որոտան քաղաքի, Բարկուշադ, Դողար, Վանանդ գյուղերի հետ միասին մտնում է Որոտան համայնքի մեջ[2]։

2000 թվականին գյուղում հաստատվեցին ՀՀ բնակավայրից մի քանի ընտանիքներ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության հարավարևմտյան հատվածում՝ Քաշաթաղի շրջանում՝ նախկինում՝ Սյունիքի Բաղք գավառում։ Բնակավայրը տեղաբախշված է Որոտանի միջին հոսանքի ձախափնյա վտակի Խնձորեսկի աջափնյակում[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Անդոկաբերդ գյուղում բնակվում է 8 մարդ, կար 2 տնտեսություն[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի մոտակայքում պահպանվել են ժայռափոր եկեղեցի, 9-11-րդ դարերի բերդի և աղբյուրների մնացորդներ։

Անդոկաբերդի մոտ են գտնվում նաև քարայրներ, որոնք միջնադարում օգտագործվում էին որպես բնակարաններ և Որոտան գետի վրա Լազարի նշանավոր երկթռիչք կամուրջը։ 25մ երկարությամբ այս կամուրջը կառուցվել է 1867 թվականի Խնձորեսկցի Հովակիմ Լազարյանցի շնորհիվ։ Կամուրջի պատի արձանագրությունները միտումնավոր ավերվել են եկվոր թուրքերի և քրդերի կողմից։ 1900-1902 թվականներին կամուրջը հիմնանորոգվել է Հովակիմ Լազարյանցի որդու՝ Սիմեոն Լազարյանցի կողմից[3]։

Կամրջից 35 կմ ներքև պահպանվում են ջրաղացի ավերակներ։

18-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկզբներին թրքախոս քրդերի ճնշման տակ բնակավայրի հայերը աստիճանաբար հեռացան։ Եկվորները ավերեցին հայկական պատմամշակութային արժեքներ և գյուղն անվանեցին Ալիղուլի-Ուշաղի[3]։

Երվանդ Լալայանը վկայում է, որ 19-րդ դարի վերջերին գյուղի ժայռափոր եկեղեցին եկվորները գոմ էին դարձրել։

Ադրբեջանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, Մոսկվայի կենտրոնական բոլշևիկյան իշխանության որոշմամբ տարածքները բռնակցվեցին ԱԽՍՀ-ին։ Անդոկաբերդը 1923 թվականին գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի օկրուգի, 1930 թվականին՝ Զանգելանի շրջանի, իսկ 1964 թվականին՝ Կուբաթլուի շրջանի կազմում[3]։

1994 թվականի նոյեմբերի սկզբներին ԱՀ Պաշտպանության բանակի շնորհիվ գյուղը ազատագրվեց և ստացավ Անդոկաբերդ անունը[3]։

2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմի հետևանքով բնակավայրը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 725–726.
  4. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.