Իշխանաձոր (Քաշաթաղի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իշխանաձոր (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Իշխանաձոր | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Քաշաթաղ | |
Ղեկավար | Արսեն Թելունց | |
Այլ անվանումներ | Խանլիք (1993) | |
Տվյալ կարգավիճակում | 1998 թվականից | |
Բնակչություն | 211 մարդ (2003) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | իշխանաձորցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Իշխանաձոր, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 62 կմ հարավ-արևելք, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 105 կմ հեռավորության վրա՝ Հակարի գետի ափին։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքը հարթավայրային է, ունի 1700,0 հա տարածք, որից 1425,6 հա գյուղատնտեսական նշանակության, 120,6 հա անտառային հողեր։ Իշխանաձոր համայնքի սահմանային գոտով հոսում է Հագարի գետը։
Համայնքի տարածքում խմելու ջրի համար առկա են թվով 40 գործող անհատական ջրհորներ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազատագրվել է 1993 թվականի հոկտեմբերին, բնակեցվել է 1998 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։
2014 թվականին Արցախի ազգային վիճակախաղից ստացած հասույթով Իշխանաձորում կառուցվում է 34 տուն։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[1]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը 2003 թվականի տվյալներով 211 մարդ է։ 2015 թվականին Իշխանաձոր համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 204 մարդ, կար 63 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 160 | 154 | 155 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զբաղվում են երկրագործությամբ և այգեգործությամբ։
Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 34 աշակերտներ[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 349
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |