Գանձա (գյուղ, Քաշաթաղի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գանձա (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Գանձա | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Քաշաթաղ | |
Համայնք | Գանձա | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|

Գանձա, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 29 կմ հյուսիս-արևմուտք՝ Շալուա գետի ստորին հոսանքի աջափնյա ձորալանջին, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 82 կմ հեռավորության վրա։
Սեիդլար անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[2]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքը լեռնային է, ունի 2922,3 հա տարածք, որից 620,1 հա գյուղատնտեսական նշանակության, 2198,1 հա անտառային հողեր։ Գանձա համայնքի սահմանային գոտով հոսում է Շալվա գետը։
Համայնքի տարածքում առկա են խմելու ջրի բազմաթիվ բնական աղբյուր-առվակներ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազատագրվել է 1993 թվականի մարտին, բնակեցվել է 1995 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը 2003 թվականի տվյալներով 58 մարդ է։ 2015 թվականին Գանձա համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 58 մարդ, կա 11 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 43 | 30 | 40 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զբաղվում են անասնապահությամբ և երկրագործությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են` կամուրջ (XVII դ.), աղբյուր (XVII-XVIII դդ.), ջրաղաց (XVIII-XIX դդ.):
Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 13 աշակերտներ, Բազմատուսի միջնակարգ դպրոցը, որտեղ սովորում էին 11 աշակերտներ[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 559
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 340
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ ![]() |