Տանձուտ (Քաշաթաղի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Տանձուտ
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Համայնք Ծիծեռնավանք
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
##Տանձուտ (Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Տանձուտ, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2]։ Մելիքաշեն, Ծիծեռնավանք և Արահոծ գյուղերի հետ միասին մտնում է Ծիծեռնավանք համայնքի մեջ[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանձուտ գյուղը տեղակայված է Քաշաթաղի շրջանի հյուսիսային հատվածում՝ Աղավնո գետակի ձախ ափին՝ մայրուղուց 18 կմ հեռավորության վրա՝ Ծիծեռնավանք 5 կմ դեպի հյուսիս-արևմուտք, ծովի մակերևույթից 1220-1290 մետր բարձրության վրա։ Գյուղը սահմանակից է ՀՀ Սյունիքի մարզի Խոզնավար,Խնածախ, ԱՀ Քաշաթաղի շրջանի Սոնասար, Մոշաթաղ, Ծիծեռնավանք և Մելիքաշեն գյուղերին։ Տանձուտը ներառված է Ծիծեռնավանք համայնքի մեջ։ Բնակավայրը նախկինում գտնվում էր Սյունիքի Աղահեճք գավառում։ Գյուղի վերնամասում ձգվում է հիմնականում կաղնու և բոխու ծառերով անտառը[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանձուտը Սյունիքի հնագույն բնակավայրերից մեկն է։ 18-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկզբներին Ղարաբաղի խանի և քրդական ցեղերի ճնշումների տակ գյուղը հայաթափվել է։ 19-րդ դարի կեսերին այդտեղ քուրդ քոչվոր մի քանի ընտանիքներ են հաստատվել և անցել նստակեցության։ Բնակավայրին նրանք տվել են Կարակշլաղ կամ Ղարաղշլաղ անունը։ 1863 թվականին նրանք գյուղում բլրի վրա մզկիթ են կառուցել։

Գյուղի մասին հիշատակության կա 1888 թվականին Թիֆլիսում հրատարակված քարտեզում։ 1914 թվականին գյուղը ուներ 949 թրքացված քուրդ ազգաբնակչություն։ Խորհրդային տարիներին գյուղը գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի օկրուգի, իսկ 1930 թվականին՝ Լաչինի շրջանի կազմի մեջ[3]։

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հարվածների տակ գյուղը 1992 թվին ազատագրվել է։ Բնակավայրի վերաբնակեցման գործը սկսվել է զինադարարի կնքումից անմիջապես հետո։ 1994 թվականի մայիսին գյուղում հաստատված առաջին վերաբնակիչներն են եղել Բորիկ Մուսայելյանը, Վանիկ Ասոյանը, Հարություն Արամյանը, Կամո Պետրոսյանը և ուրիշներ։ Ընտանիքներով Չարենցավանից տեղափոխվելով այստեղ՝ նրանք վերակենդանացրին գյուղը՝ միաժամանակ վերականգնելով բնակավայրի հայեցի շունչն ու ոգին։ Գյուղը ստացավ Տանձուտ անունը։

Վերաբնակիչների մի մասը ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ են։ Գյուղը ակտիվ մասնակցություն է ունեցել նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմին։ Նրանցից Եգոր Ասլանյանը, Էդգար Գևորգյանը և Գևորգ Թադևոսյանը հայրենիքին մատուցած ծառայությունների համար արժանացել են շքանշանների[3]։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով բնակավայրը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[4]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Տանձուտ գյուղում բնակվում էր 103 մարդ, կար 36 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 94 96 81

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրի տարածքում պահպանված ամենահին բնակելի շինության ավերակները (17-18-րդ դարեր) գտնվում են գյուղի հյուսիսարևմտյան հատվածում:Գյուղի տարածքում գտնվող ամենահայտնի հուշարձանը ժայռափոր եկեղեցին է, որը գտնվում է գյուղից շուրջ 1 կմ հեռավորության վրա՝ դեպի հյուսիս-արևելք։ Ուսումնասիրողները եկեղեցու տարածքում արձանագրություններ չեն հայտնաբերել։ Տարածքում կան ժայռափոր խորաններ։ Եկեղեցին հարավային մասում ունի մեկ մուտք ժայռավոր պատուհաններ[3]։

Գյուղն ուներ ջրաղաց (միջնադար)[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]