Ծիծեռնավանք (համայնք, Քաշաթաղ շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծիծեռնավանք (այլ կիրառումներ)
Ծիծեռնավանք համայնք
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ԿարգավիճակՀամայնք
Մտնում էՔաշաթաղի շրջան
Ներառում էԾիծեռնավանք գյուղ,
Մելիքաշեն գյուղ,
Տանձուտ գյուղ,
Արահոծ գյուղ,
ՎարչկենտրոնԾիծեռնավանք գյուղ
Հիմնական լեզուՀայերեն
Բնակչություն (2015)273
Տարածք7119,0 հա
Ժամային գոտի+4
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Ծիծեռնավանք, համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2][3]։ Ներկայում համայնքի ամբողջ տարածքը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[4][5][6][7] և Արցախի Հանրապետության կողմից համարվում է օկուպացված[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը տեղաբաշխված է Արցախի Հանրապետության արևմտյան մասում։ Ունի լեռնային տեղանք։ Համայնքի տարածքն 7119,0 հա է, որից 4482,9 հա-ն անտառային հողեր են։ Համայնքի սահմաններով է հոսում Աղավնո գետի վտակը[2]։

Բերձոր շրջկենտրոնից հեռու է 26 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 76 կմ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծիծեռնավանք համայնքը հարուստ էր պատմամշակութային հուշարձաններով։ Ծիծեռնավանք գյուղում են գտնվում 5-ից 7-րդ դարերով թվագրվող Ծիծեռնավանքը, 14-ից 15-րդ դարերով թվագրվող 4 խաչքարերը, 9-րդ դարով թվագրվող խաչքարը, 8-ից 9-րդ դարերով թվագրվող խաչքարը, 8-րդ դարով թվագրվող խաչքարը, 9-ից 11-րդ դարերով թվագրվող 2 խաչքարերը, 1065 թվականով թվագրվող խաչքարը, 9-ից 10-րդ դարերով թվագրվող խաչքարը, 17-րդ դարով թվագրվող խաչքարը և այլն։ Մելիքշեն գյուղում են գտնվում 15-րդ դարի վերջերին հիմնադրված Քաշաթաղի մելիքության առաջնորդ Մելիք Հայկազի ապարանքը, 17-ից 18-րդ դարերով թվագրվող խոյատապաններ, 17-րդ դարով թվագրվող խաչքարը և այլն։ Տանձուտ գյուղում են գտնվում միջնադարով թվագրվող ժայռափոր եկեղեցին, ջրաղացը և այլն[2]։

Վարչատարածքային բաժանում և համայնքային կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ Ծիծեռնավանք համայնքն իր մեջ ներառում է Ծիծեռնավանք, Մելիքաշեն, Տանձուտ, Արահոծ գյուղերը[2]։

Համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց, առևտրային օբյեկտներ[2]։

Համայնքն ապահովված էր էլեկտրաէներգիայով, հասանելի էին բջջային, ինտերնետ կապի միջոցներն ու ռադիոհեռուստատեսությամբ[2]։

Գործում էր ինքնահոս ջրամատակարարման համակարգ, որը սնվում էր տարբեր աղբյուրներից։ Առկա են նաև խմելու ջրի համար պիտանի բազմաթիվ բնական աղբյուր-առվակներ[2]։

2015 թվականի դրությամբ համայնքային ճանապարհները բնահողային էին, խճից և չմշակված այլ նյութերից[2]։

Համայնքը միացված էր հանրապետության տրանսպորտային կապին, մասնավորապես՝ Լեռնահովիտ-Բերձոր-Լեռնահովիտ երթուղուն[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծիծեռնավանք համայնքի բնակչությունը 2015 թվականի դրությամբ կազմել է 273 մարդ, որոնք կազմել են 80 տուն։ Նույն թվականի դրությամբ Ծիծեռնավանք գյուղում բնակվել է 113 մարդ, որոնք կազմել են 28 տուն։ Մելիքշեն գյուղում բնակվել է 51 մարդ, որոնք կազմել են 14 տուն։ Տանձուտ գյուղում բնակվել է 103 մարդ, որոնք կազմել են 38 տուն։ Արահոծ գյուղում բնակվել է 6 մարդ, որոնք կազմել են 2 տուն[2]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծիծեռնավանք համայնքում գործում էր միջնակարգ դպրոց, որտեղ 2015 թվականի դրությամբ սովորում էր 32 աշակերտ[2]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվել է գյուղատնտեսությամբ՝ հողագործությամբ և անասնապահությամբ։ Համայնքի տարածքի 2323,4 հա-ը գյուղատնտեսական նշանակության են[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  3. «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  4. Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․
  5. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  6. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  7. «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։