Ժայռափոր եկեղեցական համալիր (Վանքասար)
| Ժայռափոր եկեղեցական համալիր | |
|---|---|
Ժայռափոր եկեղեցական համալիր | |
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | եկեղեցի |
| Երկիր | |
| Տեղագրություն | |
| Թեմ | Արցախի թեմ |
| Հոգևոր կարգավիճակ | չգօրծող |
| Ներկա վիճակ | կանգուն |
| Ճարտարապետ | անհայտ է |
| Ճարտարապետական տիպ | ժայռափոր |
| Ճարտարապետական ոճ | ժայռափոր |
| Կառուցման սկիզբ | 13-րդ դար |
| Հիմնադրված | 13-րդ դար |
| Առաջին հիշատակում | 13-րդ դար |
| Գմբեթ | 0 |
| Շինանյութ | կրաքար |
Ժայռափոր եկեղեցական համալիր, գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի հարավ-արևելքում, Խաչեն գետի աջ ափին, Աղդամ-Մարտակերտ մայրուղուց 200 մետր արևմուտք, Մարաղա գյուղի դիմաց[1]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալիրը բաղկացած է[2]
- ժայռափոր եկեղեցի
- քարոզման հրապարակ
- հանգստարան՝ ժայռափոր գերեզմաններ
- հանգստի և պաշտամունքի հարթակներ
- ժայռափոր աստիճաններ
ժայռափոր աստիճաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]ժայռափոր աստիճանները սկիզբ է առնում լեռան ստորոտից՝ բեկվելով ձգվում է դեպի ժայռափոր եկեղեցին։ Ճանապարհի մեջտողում ժայռափոր մուտքն է։
Ժայռափոր եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի ձգված անկանոն հորինվածք։ Հարավային կողմում ձևավորված է մի պարզ խորան, իսկ սրա ետևում՝ գաղտնարան։ Արևելյան պատի կենտրոնական մասում փորված է կանոնավոր կամարաձև խորշ, իսկ պատի հյուսիսային հատվածը ծածկված է խաչապատկերներով, որոնցից մի քանիսը ունեն հունարեն արձանագրություններ[3]։
Եկեղեցին իր հորինվածքով նման է երկխորան եկեղեցիներին, որոնք կառուցվել են քրիստոնեական նշանավոր գործիչների և մարտիրոսների գերեզմանների հարևանությամբ[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ժայռափոր եկեղեցական համալիր (Վանքասար) կատեգորիայում։ |