Jump to content

Աղանուս (գյուղ, Քաշաթաղի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղանուս (այլ կիրառումներ)
Գյուղ
Աղանուս
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
ՀամայնքԱղանուս (համայնք, Քաշաթաղի շրջան) | Աղանուս
Մակերես3176.7 կմ²
Բնակչություն40 մարդ
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Աղանուս (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Աղանուս (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Աղանուս, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավ-արևմտյան հատվածում։ Բերձոր շրջկենտրոնից գտնվում է 13 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 57 կմ հեռավորության վրա[2]։

Մտնում է Աղանուս համայնքի մեջ[2]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը տեղակայված է ԱՀ արևմտյան հատվածում՝ Քաշաթաղի շրջանում՝ նախկինում՝ Արցախի Բերդաձոր գավառում։ Բնակավայրը գտնվում է Հակարի գետի միջին հոսանքի ձախափնյա վտակի ձորալանջին[3]։

Համայնքը բարձր լեռնային է, ունի 3176.7 հա տարածք, որից 140.0 հա գյուղատնտեսական նշանակություն, 2873.2 հա անտառային հողեր։ Համայնքի սահմանային գոտով հոսում է Հագարի գետը։

Բնակավայրի տարածքում խմելու ջրի համար առկա են մշտական գործող բնական աղբյուրներ։

19-րդ դարում քրդական ցեղերի ճնշման տակ տարածաշրջանի բնակավայրերը հիմնականում հայաթափվել էին։ 19-րդ դարի երկրորդ կեսին Աղանուսում հաստատվել էին թրքախոս քոչվոր քրդերի մի քանի ընտանիքներ, որոնք էլ գյուղի մոտ գտնվող հանքային թթու ջրի անունից բնակավայրը անվանակոչել են Թուրշսու։

Մի քանի տասնամյակի ընթացքում Աղանուսում և նրա շրջակայքում գտնվող պատմամշակութային հուշարձանները թուրքերի և քրդերի կողմից համատարած ավերվել են[3]։

Տարածաշրջանի գյուղերում գործածական են եղել քարանձավային բնակավայրերը, որոնցից մեկը իրենից պատմամշակութային արժեք է ներկայացնում և գործածվել է Ք.ա. 1-ին հազարամյակից։

Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո Մոսկվայի կենտրոնական բոլշևիկյան իշխանության որոշմամբ այս տարածքները բռնակցվեցին ԱԽՍՀ-ին։

Աղանուսը 1923 թվականին գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի օկրուգի, իսկ 1930 թվականին՝ Զանգելանի շրջանի կազմի մեջ[3]։

1992 թվականի մայիսին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հարվածների տակ գյուղը ազատագրվել է[3]։

Պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ 1994 թվականին, այստեղ հաստատվեցին Ադրբեջանից բռնագաղթված հայ ընտանիքներ։ Մի քանի տարի անց այստեղ վերաբնակվեցին նաև ՀՀ բնակավայրերից քաղաքացիներ։ Բնակավայրը վերանվանվեց Աղանուս[3]։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[4]։

Պատմամշակութային հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանների ոչնչացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի 2023 թվականի դեկտեմբերի 31-ի հրապարակման՝ ադրբեջանցիներն ավերել են Աղանուս գյուղի Թթու ջուր կոչվող տարածքում տեղադրված խաչքար-հուշարձանը, որը նվիրված էր Օմարի լեռնանցքում զոհված Արցախյան ազատամարտի ժամանակ Տիգրան Աբրահամյանի և նրա ընկերների հիշատակին[5]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Աղանուս համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 40 մարդ, կա 9 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[6].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 50 45 37

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Հասարարակական կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 19 աշակերտներ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 2,2 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջ 606.
  4. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  5. «Ադրբեջանն ավերել է Քաշաթաղի շրջանի Աղանուս գյուղի աղբյուր-հուշարձանը» հրապարակում https://monumentwatch.org/ կայքում, (արխիվացված 22․01․2024թ․)
  6. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։