Վարդուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղական համայնք
Վարդուտ
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Համայնք Նորաշենիկ համայնք
Բնակչություն57 մարդ (2015)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Վարդուտ, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Նորաշենիկ գյուղի հետ միասին կազմում է Նորաշենիկ համայքը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում՝ Քաշաթաղի շրջանում՝ նախկինում ՝ Արցախի Բերձոր գավառում։ Բնակավայրը տեղակայված է Շալուա գետի ստորին հոսանքի ձախափնյա բլրապատ լանջին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդուտը Արցախի հնագույն բնակավայրերից է։ Մինչև 18-րդ դարի կեսերը այստեղ ապրում էին հայեր։ Չդիմանալով Ղարաբաղի Փանահ և Իբրահիմ խաների ճնշումներին, նրանք հեռացան հարազատ բնակավայրից։ Այստեղ հայտնվեցին անասնապահ մի քանի թրքախոս քրդերի ընտանիքներ։ Երբ Արցախը անցավ Ռուսաստանի գերիշխանության տակ, քրիստոնյա հայերի համար ստեղծվեցին համեմատաբար ավելի բարենպաստ պայմաններ, և Վարդուտի նախկին բնակիչները նորից վերադարձան իրենց օջախները։ Մինչև խորհրդային կարգերը գյուղը հայաբնակ էր[2]։

1921 թվականին Արցախը Ադրբեջանին բռնակցվելուց հետո, Վարդուտի հայությունը Բաքվի բռնաճնշումների տակ վերջնականապես լքեց հայրենի եզերքը։ Ստեղծված պարապը նորից լցվեց եկվորներով։ Քրդերը ու թուրքերը, հայերի ունեցվածքին տեր դառնալով, գյուղը անվանակոչեցին Դարաքյանդ։ Մի քանի տասնամյակի ընթացքում եկվոր խաշնարածները ոչնչացրին հայկական գերեզմանոցները, եկեղեցիներն ու խաչքարերը։ Այսօր դրանցից միայն հետքեր են պահպանվում։ Թուրքերի և քրդերի տների, գոմերի պատերի մեջ կարելի է տեսնել, անտառներում հանդիպել երեսնիվայր շուռ տված, ջարդված արձանագիր տապանաքարեր, խաչքարեր։

1993 թվականին ԱՀ պաշտպանության բանակի հարվածների տակ ազատագրվեց Վարդուտը։ 2007 թվականին գյուղում սկսեցին հաստատվել Ադրբեջանից բռնագաղթված մի քանի հայ ընտանիքներ և ՀՀ բնակավայրերից քաղաքացիներ։  

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով բնակավայրը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Վարդուտ գյուղում բնակվում էր 57 մարդ, կար 14 տնտեսություն[4]։

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին «Հայ կրթական հիմնարկություն» կազմակերպության կողմից դպրոցական շենք է կառուցվել և նույն թվականին էլ Վարդուտի միջնակարգ դպրոցն է հիմնվել։ 2017-2018 ուսումնական տարում Վարդուտի դպրոցում 17 աշակերտ էր սովորում, դասավանդում էր 7 ուսուցիչ։ 2007-2017 թվականներին դպրոցը 15 շրջանավարտ է տվել։ Նրանցից Տիգրանուհի Խաչատրյանը 2015-2017 թվականներին սովորել է Դիլիջանի միջազգային դպրոցում, իսկ 2017 թվականից ուսումը շարունակել է ԱՄՆ Մինիսոտա նահանգի Սենտ Օլաֆ համալսարանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. Բալայան, Վահրամ (2020). Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր. Երևան: Զանգակ. էջեր 690–691.
  3. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  4. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 371.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.