Նորաշենիկ (համայնք, Քաշաթաղի շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորաշենիկ (այլ կիրառումներ)
Երկիր | Արցախի Հանրապետություն |
---|---|
Կարգավիճակ | Համայնք |
Մտնում է | Քաշաթաղի շրջան |
Ներառում է | Նորաշենիկ գյուղ, Վարդուտ գյուղ |
Վարչկենտրոն | Նորաշենիկ գյուղ |
Հիմնական լեզու | Հայերեն |
Բնակչություն (2015) | 135 |
Տարածք | 3213,7 հա |
Ժամային գոտի | +4 |
Նորաշենիկ, համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2][3]։ Ներկայում համայնքի ամբողջ տարածքը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[4][5][6][7] և Արցախի Հանրապետության կողմից համարվում է օկուպացված[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքը տեղաբաշխված է Արցախի Հանրապետության արևմտակենտրոնական մասում։ Ունի բարձրլեռնային տեղանք։ Համայնքի տարածքն 3213,7 հա է, որից 1031,3 հա-ն անտառային հողեր են։ Համայնքի սահմաններով է հոսում Շալվա գետը[2]։
Բերձոր շրջկենտրոնից հեռու է 35 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 85 կմ[2]։
Վարչատարածքային բաժանում և համայնքային կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ Նորաշենիկ համայնքն իր մեջ ներառում է Նորաշենիկ և Վարդուտ գյուղերը[2]։
Համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց, առևտրային օբյեկտ[2]։
Համայնքն ապահովված էր էլեկտրաէներգիայով, հասանելի էին բջջային, ինտերնետ կապի միջոցներն ու ռադիոհեռուստատեսությամբ[2]։
Գործում էր ինքնահոս ջրամատակարարման համակարգ, որը սնվում էր տարբեր բնական աղբյուրներից։ Առկա են նաև խմելու ջրի համար պիտանի բնական աղբյուր-առվակներ[2]։
2015 թվականի դրությամբ համայնքային ճանապարհները բնահողային էին[2]։
Համայնքը միացված էր հանրապետության տրանսպորտային կապին, գործում էր կառավարության տրամադրած տրանսպորտ[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորաշենիկ համայնքի բնակչությունը 2015 թվականի դրությամբ կազմել է 135 մարդ, որոնք կազմել են 29 տուն։ Նույն թվականի դրությամբ Նորաշենիկ գյուղում բնակվել է 78 մարդ, որոնք կազմել են 15 տուն։ Վարդուտ գյուղում բնակվել է 57 մարդ, որոնք կազմել են 14 տուն[2]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորաշենիկ համայնքի Վարդուտ գյուղում գործում էր միջնակարգ դպրոց, որտեղ 2015 թվականի դրությամբ սովորում էր 20 աշակերտ[2]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվել է գյուղատնտեսությամբ՝ հողագործությամբ և անասնապահությամբ։ Համայնքի տարածքի 2147,6 հա-ը գյուղատնտեսական նշանակության են[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
- ↑ «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
- ↑ Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․)։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։