Արվական
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Արվական | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Քաշաթաղ | |
Համայնք | Մշենի համայնք | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|

Արվական, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 40 կմ հյուսիս-արևմուտք՝ Հոչանց գետի աջափնյա ձորալանջին։ Մշենի գյուղի հետ միասին ընդգրկված է Մշենի համայքնի մեջ։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության արևմտյան թևի վրա՝ Քաշաթաղի շրջանում՝ նախկինում՝ Սյունիքի Աղահեճք գավառում։ Բնակավայրը տեղակայված է Հոչանց գետի ստորին հոսանքի աջափնյա ձորալանջին[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արվականը Սյունիքի հնագույն բնակավայրերից է։ Գյուղը Արուական անունով ներկայացված է 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Ժամանակագրության» մեջ։
Ընդհանուր առմամբ Արուականին հարող շրջակա տարածքները միջնադարում խիտ բնակեցված են եղել և այդտեղ գտնվում էին մի քանի հայկական գյուղեր[2]։
Դեռևս 1980 թվականին Արվականի շրջակայքում Ադրբեջանի ԳԱ հնագիտության ինստիտուտի կողմից իրականացրած պեղումների ընթացքում հայտնաբերվել են բրոնզի և երկաթի դարաշրջաններին պատկանող նյութեր։
Նույն ժամանակահատվածում Արվականից ոչ շատ մեծ հեռավորության վրա հայտնաբերվել է վանքի բարավորի վրա փորագրված հայատառ արձանագրություն, որը ժամանակին ադրբեջանցիները ներկայացրել են որպես աղվանական[2]։
19-րդ դարի սկզբներին թուրքերի և քրդերի ճնշումների տակ գյուղը հայաթափվել էր։ Այստեղ հաստատված թուրքերն ու քրդերը բնակավայրը անվանեցին Արբիյան։ Այդպես էր ներկայացված նաև 1904 թվականին կազմված Ելիզավետպոլի նահանգի քարտեզում։
Խորհրդային տարիներին գյուղը անվանափոխվեց և դարձավ Ալխասլի։ Մի քանի տասնամյակի ընթացքում եկվոր խաշնարածները հիմնովին ոչնրացրել են հայկական պատմամշակութային արժեքները։
Խորհրդային ժամանակշրջանում այս տարածքները բռնակցվեցին ԱԽՍՀ–ին։
1921 թվականին Ալխասլին գտնվում էր Կարմիր Քուրդիստանի, իսկ 1930 թվականին` Զանգելանի շրջանի կազմի մեջ[2]։
Ազատագրվել է 1993 թվականի մարտի վերջին, բնակեցվել՝ 1998 թվականին, Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականի տվյալներով բնակչությունը 66 մարդ է։ 2015 թվականին բնակվում էր 61 մարդ, կար 16 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 40 | 45 | 42 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զբաղվում են անասնապահությամբ։
Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 8 աշակերտներ[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Բալայան Վահրամ (2020)։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ։ Երևան: Զանգակ։ էջ 682
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 368
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |