Մշենի (համայնք, Քաշաթաղի շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մշենի (այլ կիրառումներ)
Երկիր | Արցախի Հանրապետություն |
---|---|
Կարգավիճակ | Համայնք |
Մտնում է | Քաշաթաղի շրջան |
Ներառում է | Մշենի գյուղ, Արվական գյուղ, |
Վարչկենտրոն | Մշենի գյուղ, |
Հիմնական լեզու | Հայերեն |
Բնակչություն (2015) | 153 |
Տարածք | 2236,6 հա |
Ժամային գոտի | +4 |
Մշենի, համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2][3]։ Ներկայում համայնքի ամբողջ տարածքը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[4][5][6][7] և Արցախի Հանրապետության կողմից համարվում է օկուպացված[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքը տեղաբաշխված է Արցախի Հանրապետության արևելյան մասում։ Ունի բարձրլեռնային տեղանք։ Համայնքի տարածքն 2236,6 հա է, որից 1331,8 հա-ն անտառային հողեր են։ Համայնքի սահմաններով է հոսում Հոչանց գետը[2]։
Բերձոր շրջկենտրոնից հեռու է 32 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 82 կմ[2]։
Վարչատարածքային բաժանում և համայնքային կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ Մշենի համայնքն իր մեջ ներառում է Մշենի և Արվական գյուղերը[2]։
Համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, հիմնական և միջնակարգ դպրոցներ, առկա էին առևտրային օբյեկտներ[2]։
Համայնքն ապահովված էր էլեկտրաէներգիայով, հասանելի էին բջջային, ինտերնետ կապի միջոցներն ու ռադիոհեռուստատեսությամբ[2]։
Գործում էր ինքնահոս ջրամատակարարման համակարգ, որը սնվում էր տարբեր աղբյուրներից։ Առկա են նաև խմելու ջրի համար պիտանի մշտական գործող բնական աղբյուրներ[2]։
2015 թվականի դրությամբ համայնքային ճանապարհները բնահողային էին[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշենի համայնքի բնակչությունը 2015 թվականի դրությամբ կազմել է 153 մարդ, որոնք կազմել են 43 տուն։ Նույն թվականի դրությամբ Մշենի գյուղում բնակվել է 92 մարդ, որոնք կազմել են 27 տուն։ Արվական գյուղում բնակվել է 61 մարդ, որոնք կազմել են 16 տուն[2]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշենի գյուղում գործում էր միջնակարգ դպրոց, որտեղ 2015 թվականի դրությամբ սովորում էր 23 աշակերտ, իսկ Արվական գյուղում գործում էր հիմնական դպրոց, որտեղ սովորում էր 8 աշակերտ[2]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվել է գյուղատնտեսությամբ՝ հողագործությամբ և անասնապահությամբ։ Համայնքի տարածքի 769,5 հա-ը գյուղատնտեսական նշանակության են[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
- ↑ «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
- ↑ Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․)։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։