Վազգենաշեն (Քաշաթաղի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վազգենաշեն (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Վազգենաշեն | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Քաշաթաղ | |
Համայնք | Արախիշ համայնք | |
Բնակչություն | 23 մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|

Վազգենաշեն, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Աղբրաձոր, Գահանիստ, Արախիշ, Մովսեսաշեն, Հայթաղ և Քարաբակ գյուղերի հետ միասին կազմում է Արախիշ համայնքը։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակավայրը գտնվում է ԱՀ հյուսիսարևմտյան հատվածում ՝Քաշաթաղի շրջանում՝ նախկինում՝ Արցախի Բերձոր գավառում։ Տեղաբաշխված է գյուղը Հակարի գետի Շալուա վտակի աջափնյա հովտում՝ Բերձոր քաղաքից 38 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղը բոլոր կողմերից էլ շրջապատված է անտառներով։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև հայաթափվելը բնակավայրը միջնադարում հայտնի էր Զառիստ անունով ։ 1246 թվականին Գտչավանքի շինարարական արձանագրության մեջ Արցախի մի շարք հնագույն բնակավայրերի հետ միասին հիշատակված է նաև Զառիստը։ Բնակավայրը այնքան առանցքային դերակատարություն ուներ գավառի կյանքում, որ միջին միջնադարից մինչև 19-րդ դարի սկզբները վերոհիշյալ տարածքը գյուղի անունից սկսեց անվանվել Զառիստ։ Դրա մասին իր ուղեգնացական ակնակներում հիշատակում է նաև Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցը։ Թրքախոս քրդերը, հայտնվելով հայկական այս տարածքում, ոչ միայն ոչնչացրին հայերին, այլև նրանց ստեղծած մշակույթն և իրենց լեզվահնչյունային մտածողության համաձայն՝ անվանափոխեցին նաև հայկական բնակավայրերը։ Զառիստի փոխարեն շրջանառության մեջ դրվեց Հաջի-Սամլու անունը։ 20-րդ դարի սկզբներին Հաջի-Սամլուն համանուն գավառամասի վարչական կենտրոնն էր։ Գավառամասում կար 28 գյուղ։ 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին ֆրանսիական կապիտալը մտավ նաև Արցախ։ Ֆրանսիական կապիտալով ձեռնարկություններ ստեղծվեցին տարբեր ասպարեզներում՝ հանքարդյունաբերություն, մետաքսագործություն և փայտամշակում։ Հաջի-Սամլուում նույնպես ստեղծվեց փայտամշակման մի գործարան։ 1918 թվականին մինքենդցի Սուլթան բեկի գլխավորած թուրքերից ու քրդերից կազմված ավազակախմբերը թալանեցին և հրի մատնեցին փայտամշակման գործարանը։ Խորհրդային տարիներին Հաջի-Սամլուն գտնվում էր Կարմիր Քուրդիստանի օկրուգի, իսկ 1930 թվականից՝ Լաչինի շրջանի կազմի մեջ։ Խորհրդային տարիներին քրդերով վերաբնակեցված հին հայկական գյուղերը Արցախը և Սյունիքը իրարից բաժանող սև օղակ էին դարձել։ 1993 թվականին Արցախի պաշտպանության բանակը ազատագրեց Հաջի-Սամլուն։ 1994 թվականին զինադադարի կնքումից հետո այստեղ հաստատվեցին հայ առաջին վերաբնակիչների ընտանիքները։ Գյուղն անվանվեց Վազգենաշեն։ Գյուղի դպրոցահասական երեխաները հաճախում են Մարտունաշենի հիմնական դպրոցը։ Այն գտնվում է նույն համայնքի կազմի մեջ և բացվել է 1997 թվականին[2]։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 23 մարդ, կար 7 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 22 | 17 | 7 |
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած Վազգենաշենում և նրա շրջակայքում գտնվող պատմամշակութային հուշարձանները դարեր շարունակ ավերվել են երկրամաս ներխուժած թուրքերի կողմից, այնուամենայնիվ դրանք այնքան շատ են եղել, որ դրանց մի մասը փրկվել է և նորից վկայում են այս տարածքների հայկական լինելու հանգամանքը։ Մակար Բարխուդարյանը 19-րդ դարերի վերջերին, լինելով վերոհիշյալ գյուղում և գավառամասում ու այդ ամենը տեսնելով, գրել է․
![]() |
Պակաս չեն աւերակ գիւղեր,եկեղեցիներ և հանգստարան Զառիստում և սորա շրջանակներում։ | ![]() |
Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են` գերեզմանոց խաչքարերով (XV-XVI դդ.), 13 խաչքարեր (XV-XVI դդ.), եկեղեցի (XV-XVI դդ.), ժայռախաչ «Վազգենաշեն» (XV-XVI դդ.), կամուրջ «Կոտրած» (XVII-XVIII դդ.), կամուրջ «Կոտրած» (XVII-XVIII դդ.)[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ Բալայան Վահրամ (2020)։ Արցաախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր։ Երևան: Զանգակ։ էջեր 626–627
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 335