Փակահան
| Գյուղ | ||
|---|---|---|
| Փակահան | ||
| 39°11′15″N 46°43′17″E / 39.18750°N 46.72139°E | ||
| Երկիր | ||
| Շրջան | Քաշաթաղ | |
| Համայնք | Կուբաթլուի շրջան | |
| Մակերես | 953.0 կմ² | |
| Բնակչություն | 168 մարդ | |
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||

Փակահան, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2][3][4][5], որն օկուպացված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից[1][5][6]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Քաշաթաղի շրջանի բնակավայր[2][3][4][5], իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Կուբաթլուի շրջանի բնակավայր[7]։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրի հայկական անունը Փակահան է[2][3][4]։ Ադրբեջանցիներն այն անվանում են Խոջախան[8]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքը հարթավայրային է, ունի 953,0 հա տարածք, որից 727.4 հա գյուղատնտեսական նշանակություն, 7.1 հա անտառային հողեր։ Փակահան համայնքի սահմանային գոտով հոսում է Հագարի գետը։
Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկետնտրոնից գտնվում է 87 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 123 կմ հեռավորության վրա։
Բնակավայրի տարածքում խմելու ջրի համար առկա են թվով 22 գործող անհատական ջրհորներ։ Խմելու ջրի համար օգտագործվում է նաև ոռոգման նպատակով մատակարարվող ջրանցքների ջրերը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արցախյան ազատամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հայ-ադրբեջանակն պատերազմի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի համատեղ ստորագրված եռակողմ համաձայնագրով հայաթափվել է և հանձնվել Ադրբեջանի զինված ուժերին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արցախյան ազատամարտի արդյունքում Քաշաթաղի շրջանի նկատմամբ հայկական վերահսկողություն հաստատվելուց հետո բնակավայրում հաստատվել է հայ ազգաբնակչություն։
2020 թվականիսեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանակն պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի համատեղ ստորագրված եռակողմ համաձայնագրով հայաթափվել է և հանձնվել Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը[5][6]։
Ստորև ներկայացված է Փակահան գյուղի բնակչության փոփոխությունն ըստ տարիների՝
| Տարի | 2008 | 2009 | 2010 | 2015 |
|---|---|---|---|---|
| Բնակիչ | 130 | 130 | 125 | 168 (45 տուն)[2] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- 1 2 3 4 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
- 1 2 3 Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենք ընդունված 16.06.1998 թվականին, ստորագրված 26.06.1998 թվականին, (արխիվացված 27․10․2022թ․)։
- 1 2 3 «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 12-ին.
- 1 2 3 4 «Մեզ հետ բերեցինք մեծ վարկային պատմություն, մի ճամպրուկ հագուստ և մեր թութակները», հոդված hetq.am կայքում, (արխիվացված 06․11․2022թ․)։
- 1 2 Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820 - Լ որոշման, որտեղ ներկայացված է Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք հանձնվել են Ադրբեջանին, (արխիվացված 28․10․2022թ․):
- ↑ Ադրբեջանի Հանրապետության պետական վիճակագրական կոմիտե, «Վարչական տարածքային բաժանման դասակարգում 2019», պաշտոնական հրատարակություն, Բաքու 2020, բնօրինակը՝ Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi. "İnzibati ərazi bölgüsü təsnifatı 2019", Rəsmi nəşr, Baki 2020.(ադրբ.)
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 779
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 386.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
| ||||||||||||||
