Շիրակ (գյուղ, Քաշաթաղի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շիրակ (այլ կիրառումներ)
Գյուղական համայնք
Շիրակ
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Համայնք Կումայրի համայնք
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Շիրակ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Կումայրի գյուղի հետ միասին կազմում է Կումայրի համայնքը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը տեղակայված է Արցախի հանրապետության հարավարևմտյան մասում՝ Քաշաթաղի շրջանում՝ նախկինում Սյունիքի Հաբանդ գավառում։ Բնակավայրը տեղաբախշված է Որոտան և Հակարի գետերի միախառնման հատվածից ներքև՝ աջափնյա բլրապատ հարթավայրում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարի երկրորդ կեսին և 19-րդ դարի սկզբներին Ղարաբաղի և Նախիջևանի խաների ի և քրդական ցեղերի ճնշման տակ տարածաշրջանի բնակավայրերը հայաթափվել էին։ Սա էլ հանգեցրեց նրան, որ տվյալ գավառի գյուղերի, այդ թվում՝ Շիրակի պատմականհետքերը և անգամ անունը մոռացության մատնվեն[2]։

19-րդ դարի սկզբներին ամայության մատնված գյուղում հաստատվել էին թուրք և քուրդ խաշնարած մի քանի ընտանիքներ։ Հայկական գյուղը նրանք կոչեցին Գիյասլի։ Ժամանակի ընթացքում այստեղ հաստատված թուրքերն ու քրդերը ամբողջովին կործանեցին հայկական պատմամշակութային արժեքները, այժմ այդ հուշակոթողների հետքն անգամ չի երևում[2]։

Ադրբեջանում Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո այս տարածքները բռնակցվել են ԱԽՍՀ-ին։ Գյուղը 1923 թվականին գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի օկրուգի, իսկ 1923 թվականին Զանգելանի շրջանի կազմում։

1993 թվականին ԱՀ Պաշտպանության բանակի շնորհիվ գյուղն ազատագրվեց։

1998 թվականին ՀՀ տարբեր բնակավայրերից,հատկապես Շիրակի մարզից այստեղ հաստատվեցին մի քանի ընտանիքներ։ Գյուղը ստացավ Շիրակ անունը։ Բնակատեղին գտնվում է Կումայրի համայնքի կազմում[2]։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով բնակավայրը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Շիրակ գյուղում բնակվում էր 55 մարդ, կար 12 տնտեսություն[4]։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 31 33 49

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 659–660.
  3. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  4. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 336.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.