Նորաշենիկ (գյուղ, Քաշաթաղի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորաշենիկ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Նորաշենիկ | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Քաշաթաղ | |
Համայնք | Նորաշենիկ համայնք | |
Մակերես | 3213,7 կմ² | |
Բնակչություն | 78 մարդ (2015) | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|

Նորաշենիկ, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության արևմտյան հատվածում։ Բերձոր շրջկետնտրոնից գտնվում է 35 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 85 կմ հեռավորության վրա։
Վարդուտ գյուղի հետ միասին կազմում է Նորաշենիկ համայնքը։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքը բարձր լեռնային է, ունի 3213,7 հա տարածք, որից 2147,6 հա գյուղատնտեսական նշանակություն, 1031,3 հա անտառային հողեր։ Նորաշենիկ համայնքի սահմանային գոտով հոսում է Շալվա գետը։
Բնակավայրի տարածքում առկա են խմելու ջրի բազմաթիվ բնական աղբյուր-առվակներ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին Նորաշենիկ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 78 մարդ, կա 15 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 83 | 85 | 93 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, Վարդուտի միջնակարգ դպրոցը, որտեղ սովորում են 20 աշակերտներ[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 371
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.