Jump to content

Սպիտակաջուր (գյուղ, Քաշաթաղի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սպիտակաջուր (այլ կիրառումներ)
Գյուղ
Սպիտակաջուր
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
ՀամայնքԼեռնահովիտ (համայնք, Քաշաթաղի շրջան) | Լեռնահովիտ
ԲԾՄ1969 մետր
Բնակչություն998 մարդ
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Սպիտակաջուր (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Սպիտակաջուր (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Սպիտակաջուր, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Մտնում է Լեռնահովիտ համայնքի մեջ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում՝ Քաշաթաղի շրջանում՝ նախկինում՝ Սյունիքի Աղահեճք գավառում։ Սպիտակաջուրը Հոչանց գետի ջրահավաք ավազանի ամենաբարձրադիր բնակավայրն է։ Ծովի մակարդակից գյուղի բարձրությունը հասնում է 1780–1850 մետրի[2]։

Սպիտակաջուրը Սյունիքի հնագույն բնակավայրերից է։ Գյուղի մասին տեղեկություններ է հայտնել 13–րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը։ Այդ պատմափուլում գյուղը կրում էր Ակունք անունը։

17–18–րդ դարերում գյուղը շարունակում է պահպանել Սպիտակաջուր անունը[2]։

Ամենայն հավանականությամբ բնակավայրն այդ անունը ստացել էր Սպիտակաջրից անմիջապես ներքև` Հոչանցի 40 մետրանոց ջրվեժի անունից, որը հեռվից նայողի վրա սպիտակ ջրի տպավորություն է թողնում։

18–րդ դարի վերջերին և 19–րդ դարի սկզբներին Ղարաբաղի խաների և քրդական ցեղերի ճնշման տակ տարածաշրջանի բնակավայրերը, այդ թվում` Սպիտակաջուրը, հայաթափվել են։

19–րդ դարի սկզբներին գյուղում հաստատվել են քուրդ քոչվոր մի քանի ընտանիքներ։ Հայկական բնակավայրը նրանք թարգմանաբար անվանել են Աղբուլաղ։ Մի քանի տասնամյակի ընթացքում գյուղում հաստատված քրդերը հիմնովին կործանել են հայկական պատմամշակութային արժեքները[2]։

Ուսումնասիրողներից Ալեքսան Հակոբյանը, գտնում է, որ գյուղի եկեղեցու հիմքերի վրա քրդերը գոմ են կառուցել, որի փլված պատի մեջ ագուցված խաչքարերի ո տապանաքարերի կտորներն այսօր տեսանելի են։ 16–րդ դարի երկու տապանաքարերի վրա էլ պահպանվել են հայերեն արձանագրություններ։

Հոչանցի վրա տեսանելի է նաև մի քանի ջրաղացների ավերակներ[2]։

Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո այս տարածքները բռնակցվեցին ԱԽՍՀ–ին։

Սպիտակաջուրը 1923 թվականին գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի օկրուգի, իսկ 1930 թվականին՝ Զանգելանի շրջանի կազմում[2]։

1993 թվականին Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հարվածների տակ գյուղը ազատագրվեց։

1998 թվականին այստեղ, որպես վերաբնակներ, հաստատվել են ՀՀ բնակավայրերից, մասնավորապես Սյունիքի մարզից, մի քանի ընտանիքներ։ Գյուղը նորից ստացավ Սպիտակաջուր անունը[2]։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով բնակավայրը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Սպիտակաջուր գյուղում բնակվում էր 45 մարդ, կար 11 տնտեսություն[4]։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 24 24 28

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 640–641.
  3. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  4. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 346.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.