Կերեն (գյուղ, Քաշաթաղի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կերեն (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Կերեն | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Քաշաթաղ | |
Համայնք | Կերեն համայնք | |
Այլ անվանումներ | Կարագյոլ (1993) Կերեն (1998-2013) | |
Տվյալ կարգավիճակում | 1998 թվականից | |
Բնակչություն | 32 մարդ (2003) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | կերենցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|

Կերեն, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 125 կմ հարավ՝ Ողջի գետի միջին հոսանքի աջ ափին Կովսական-Կապան ճանապարհի վրա։ Գտնվում է հանրապետության հարավ-արևմտյան հատվածում, Բերձոր շրջկենտրոնից 107 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 157 կմ հեռավորության վրա[2]։
2013 թվականից հարևան Սպիտակաշեն և Գրհամ գյուղերի հետ միասին կազմում է Կերեն համայնքը[2]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքը հարթավայրային է, վարչական և գյուղատնտեսական նշանակության հողերի վերաբերյալ ստույգ տեղեկություններ չկա, կադաստրային չափագրումներ չեն իրականացվել։ Կերեն համայնքի սահմանային գոտով հոսում է Ողջի գետը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազատագրվել է 1993 թվականի հոկտեմբերին, բնակեցվել է 1998 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։
Գյուղը էլեկտրաֆիկացված չի[3]։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[4]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը 2003 թվականի տվյալներով 32 մարդ է։ 2015 թվականին համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 38 մարդ, կա 11 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 47 | 43 | 47 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զբաղվում են այգեգործությամբ և բանջարաբոստանային բույսերի մշակությամբ։
Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 14 աշակերտներ[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 2,0 2,1 2,2 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
- ↑ «Կերենը՝ կայացման շեմին» , Զոհրաբ Ըռքոյան
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ ![]() |