Աղաձոր
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Աղաձոր | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Քաշաթաղ | |
Համայնք | Զանգելանի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ) | |
Մակերես | 3092.0 կմ² | |
Բնակչություն | 110 մարդ | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Աղաձոր, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավ-արևմտյան հատվածում, ապագա Բագարան քաղաքի մոտակայքում։ Բերձոր շրջկենտրոնից գտնվում է 80 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 130 կմ հեռավորության վրա։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Արցախի լեռնաշղթայից դեպի հարավ՝ Արաքս գետը ձգվող լեռնաճյուղերի փեշերին, Հակարի գետի ստորին հոսանքի ձախ ափի հարթավայրային մասում[2]։
Համայնքը հարթավայրային է, ունի 3092.0 հա տարածք, որից 2673.8 հա գյուղատնտեսական նշանակություն։ Համայնքի սահմանային գոտով հոսում է Հագարի գետը։
Համայնքի տարածքում խմելու ջրի համար առկա են թվով 2 գործող անհատական ջրհորներ։ Աղաձոր համայնքի տարածքով անցնում է «Աղաձոր-1» և «Աղաձոր-2» ոռոգման ջրատարները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում նախկինում բնակվել են թուրքալեզու ցեղեր, որոնք գյուղից հեռացել են 1993 թվականին՝ Քաշաթաղի շրջանի հարավային գոտու ազատագրումից հետո՝ 1999 թվականին, որոնք Ադրբեջանի տարածքից բռնի տեղահանված ընտանիքներ են, մի մասն էլ տեղափոխվել են Հայաստանի բնակավայրերից։ Գյուղում հիմնականում բնակություն են հաստատել Վայոց ձորի, Արարատի և Արմավիրի մարզի բնակիչները։ Գյուղը հիմնադրել են չորս ընտանիքներ, ովքեր եկել են Եղեգնաձորի Աղնջաձոր գյուղից։ Սկզբում գյուղի համար շատ անուններ են որոշել, սակայն առաջին գյուղապետ Հ. Ռուստամյանը առաջարկել է Աղնջաձոր անունը, իսկ Քաշաթաղի շրջանի առաջին ղեկավար Ա. Հակոբյանը այն կրճատել և նոր անունը դրել Աղաձոր[2]։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղաձոր գյուղի հողային տարածությունը 01.07.2013 թվականին կազմում էր 3092,00 հա, որից գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 2673,80 հա (վարելահողեր՝ 436,80 հա, տնկարներ՝ 5,20 հա, արտավայրեյրը՝ 2028,20 հա, այլ հողատեսակներ՝ 203,60), էներգետիկական՝ 18,60 հա, հատուկ պահպանվող՝ 1,60 հա, ջրային՝ 40,20 2005 թվականին մարդահամարի տվյալներով կազմել է 95 մարդ, իսկ 2015 թվականին Աղաձոր համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 110 մարդ, կա 33 տնտեսություն։ Գտնվում է ծովի մակերևույթից 420 մետր բարձրության վրա[2]։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 113 | 97 | 101 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման տաք է, թույլ խոնավությամբ։ Ձմեռը մեղմ է, կարճատև, հունվարի միջին ջերմաստիճանը -1 աստիճանից հասնում է մինչև +1 աստիճանի, նվազագույն ջերմաստիճանը հասնում է մինչև -15 աստիճանի։ Գարունը տաք է, կարճատև, օդի միջին ջերմաստիճանը՝ 0 աստիճանից հասնում է մինչև 15 աստիճանի, իսկ ամառը շոգ, չոր է, հուլիսի միջին ջերմաստիճանը +24 աստիճանից հասնում է մինչև +26 աստիճանի, առավելագույն ջերմաստիճանը հասնում է +41 աստիճանի, աշունը տևական է, մեղմ՝ տաք ու չոր, արևոտ, նոյեմբերին միջին ջերմաստիճանը կազմում է +6 աստիճան։ Տարեկան տեղումների քանակը կազմում է 350-500 մմ[2]։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 37 աշակերտներ[5]։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղաձոր գյուղում և նրա շրջակայքում պատմամշակույթային հուշարձաններ չեն պահպանվել, որովհետև դրանք ավերվել են գյուղում նախկինում բնակված թուրքալեզու բնակիչների կողմից։ Համայնքի տարածքում կա խմելու ջրի արտեզյան 2 անհատական ջրհոր, իսկ տարածքով են անցնում Աղաձոր-1, Աղաձոր-2 ոռոգման համակարգերը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մանուկյան, Մարտին (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԸՙ ՔԱՂԱՔՆԵՐԸՙ ԳՅՈՒՂԵՐԸ. Երևան: ԱՍՈՂԻԿ. էջեր 529–530.
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 327.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |