Բագարան (քաղաք, Արցախ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բագարան
Պատկեր:Artsakh-Bagaran-sketch.png
https://a1plus.am/static/articles/05/14/66/l-nSg3h6MBuD.jpg Բագարան քաղաքի էսքիզային պատկերը
ԵրկիրԱրցախ Արցախ
ԵրկրամասՔաշաթաղ
Առաջին հիշատակում2011
Այլ անվանումներԱրցախի Բագարան
Տվյալ կարգավիճակումկառուցվող թվականից
Մակերես20 կմ²
ԲԾՄ350 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն0 մարդ (նախատեսված է 100.000)
Խտություն0 մարդ/կմ² (նախատեսվում է 5000) մարդ/կմ²
Ազգային կազմԱդրբեջանահայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 472
Պատմական հայկական քաղաքի համար տես՝ Բագավան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բագարան (այլ կիրառումներ)

Բագարան, Չիրագործված նախագծի մեջ գտնվող քաղաք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[1][2][3]՝ Հագարու գետի ափին` Իրանի Իսլամանակն Հանրապետության սահմանին։ Սակայն 2020 թ. Արցախյան երկրորդ (44-օրյա) պատերազմից հետո երբ Ադրբեջանը զավթեց Քաշաթաղի շրջանի զգալի մասը, այլևս չի իրականացվի այս ծրագիրը, կամ էլ իրականացվելու դեպքում կլինի որպես ադրբեջանական քաղաք՝ այլ անվանումով և կբնակվեն ադրբեջանցիներ։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագծա-ծրագրային փուլում գտնվող քաղաքի անվանումը՝ Բագարան[1][2], ընտրվել է՝ ի հիշատակ 4000 տարի առաջ Ախուրյան գետի ափին տեղակայված նույնանուն քաղաքի, որը հետագայում դարձավ Հայաստանի մայրաքաղաքը[2]։

Նախագծա-ծրագրային նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագիծը ներկայացրել են Խորհրդային Ադրբեջանից և Նախիջևանի ԻԽՍՀ-ից բռնագաղթված փախստականների հասարակական մի շարք կազմակերպություններ[1][2]։ Քաղաքի նախագծի հեղինակը ճարտարապետ Անահիտ Թարխանյանն է։ Նախագծով նախատեսված էր քաղաքում բնակեցնել մոտ 20․000 ադրբեջանահայ փախստական ընտանիք։ Ընդհանուր առմամբ քաղաքը նախատեսված էր 100․000 բնակչի համար[2]։ Ծրագրի իրականացման համար ենթադրվում էր, որ պետք է ներդրվեր 3.5 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ շինարարությունն ավարտել 5 տարում՝ 2030 թվականին։ Եթե ավարտվեը նախագիծը Բագարանը կդառնար Արցախի Հանրապետության ամենախոշոր քաղաքը[3]։

Ըստ նախագծի՝ քաղաքը ունենալու էր 4 հիմնական գոտու և լինելու էր բազմաֆունկցիոնալ բնակավայր, ունենալու էր և՛ ադմինիստրատիվ կենտրոն, և՛ արդյունաբերական տարածք՝ հիմնականում գյուղատնտեսական արդյունաբերության ուղղվածության[2]։ Մասնավորապես, այնտեղ կլինեին եռահարկ և 5-հարկանի շենքեր, և բուն քաղաքը իր աշխարհագրական դիրքով կնմանվեր ամֆիթատրոնի։

Քննարկվել էր նաև տարածքով անցնող գետակի վրա ամբատակի կառուցումն ու արհեստական լճի ստեղծումը, ինչը հնարավորություն կտար փոքր հիդրոկայան կառուցել[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]