Աղավնո (գյուղ, Արցախ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղավնո (այլ կիրառումներ)
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Աղավնո | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Քաշաթաղ | |
Մակերես | 4889,0 կմ² | |
Բնակչություն | 175 մարդ | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Աղավնո, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկենտրոնից գտնվում է 14 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 61 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 4889.0 հա տարածք, որից 3421,8 հա գյուղատնտեսական նշանակություն, 1099,2 հա անտառային հողեր։ Համայնքի սահմանային գոտով հոսում է Հագարի գետը։ Համայնքն ունի գյուղապետարան, կա բուժաշխատող, գործում է միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 48 աշակերտներ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղավնո համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 300-350 մարդ, կա 53 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ խաչքար (20-րդ դար), «Սրբոց նահատակաց» եկեղեցի (20-րդ դար)։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |