Ծոբաձոր (գյուղ, Քաշաթաղի շրջան)
Գյուղ | ||
---|---|---|
Ծոբաձոր | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Քաշաթաղ | |
Համայնք | Ծոբաձոր (համայնք, Քաշաթաղի շրջան) | Ծոբաձոր | |
ԲԾՄ | 510 մետր | |
Բնակչություն | 15 մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Ծոբաձոր, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 130 կմ հարավ-արևելք՝ Ծավ գետի Ծոբ վտակի ձախ ափին։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկենտրոնից գտնվում է 120 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 170 կմ հեռավորության վրա։
Որդուակ գյուղի հետ միասին կազմում է Ծոբաձոր համայնքը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության հարավային հատվածում՝ Քաշաթաղի շրջանում՝ նախկինում՝ Սյունիքի Կովսական գավառում։ Բնակավայրը տեղակայված է Բասուտաջուր գետի Ծոբաջուր վտակի ձախ ափին՝ բլրածածկ հարթավայրում։ Ծոբաձորից քիչ հեռավորություն վրա գտնվում է Իրանի Իսլամական հանրապետությունը[2]։
Համայնքը հարթավայրային է, ունի 50773,0 հա տարածք, որից 3357,4 հա գյուղատնտեսական նշանակության, 1062,2 հա անտառային հողեր։ Ծոբաձոր համայնքի սահմանային գոտով հոսում է Արաքս գետի վտակը։
Համայնքի տարածքում գործում են խմելու ջրի համար պիտանի սեզոնային բնական աղբյուր-առվակներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արաքսի մերձափնյա շրջանները, 18-րդ դարի կեսից սկսած, Ղարաբաղի և Նախիջևանի խաների, քրդական ցեղերի ճնշման տակ արագ հայաթափվեցին, ինչն էլ պատճառ դարձավ, որ տվյալ գավառների գյուղերից՝ այդ թվում Ծոբաձորից պատմական հետք անգամ չմնա[2]։
19-րդ դարի առաջին կեսին գյուղում հաստատվեցին թուրքեր և քրդեր։ Եկվորները բնակավայրն անվանեցին Չոպադարա։
Տասնամյակների ընթացքում թուրքերն ու քրդերը ամբողջովին կործանեցին հայկական պատմամշակութային արժեքները, որոնցից այսօր հետք անգամ չի մնացել[2]։
Խորհրդային տարիներին այս տարածքները բռնակցվեցին ԱԽՍՀ-ին։ 1923 թվականին Չոպադարան գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի օկրուգի, իսկ 1930 թվականին՝ Զանգելանի շրջանի կազմի մեջ[2]։
2016 թվականին Ապրիլյան պատերազմին գյուղից մեկ հոգի է մասնակցել[2]։
Ազատագրվել է 1993 թվականի հոկտեմբերին, բնակեցվել է 1998 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 15 մարդ, կար 6 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 49 | 28 | 18 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 8 աշակերտներ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 656–657.
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 354.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |