Մուցք
Գյուղ | ||
---|---|---|
Մուծք | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Սյունիքի | |
Գյուղապետ | Դրաստամատ Նավասարդյան | |
Հիմնադրված է | 1828 թ. | |
Մակերես | 29,86 կմ² | |
ԲԾՄ | 1870 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 324[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր, | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | մուծքեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Մուցք (նախկին անվանումներ՝ Մազրա, Բարձրավան), գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում, Սիսիան քաղաքից մոտ 10 կմ արևմուտք, ծովի մակարդակից մոտ 1900 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից ճանապարհով կազմում է մոտ 118 կմ: Բնակչությունը` 324 մարդ (2011), հայեր[1]:
Մուցքը հիմնադրվել է 1828 թվականին՝ Պարսկաստանի Խոյի Ղնիս գյուղից գաղթածների կողմից։ Սկզբնական շրջանում գյուղի անվանումը եղել է Մազրա։ Այդ անվան տակ էլ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Սիսիանի շրջանի։ 1946 թվականին գյուղը վերանվանվել է Բարձրավան, իսկ 1990 թվականին վերջնականապես ձեռք է բերել Մուցք անվանումը։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Մուցքի մշտական բնակչությունը կազմել է 324, առկա բնակչությունը` 238 մարդ[1]։ Գյուղը մշտապես բնակեցված եղել հայերով[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2][3].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 52 | 600 | 911 | 1047 | 1023 | 808 | 544 | 423 | 384 | 376[4] | 324[1] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ 2,0 2,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 630
- ↑ 2001 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2012-04-05 at the Wayback Machine.
- Համայնքի ղեկավարի Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2012-05-04 at the Wayback Machine.
|