Սեյթաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Սեթանց
Սեյթաս
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
Այլ անվանումներՍեյդազ, Սեյթազ, Սեյտաս
Ազգային կազմկովկասի թաթարներ
Ժամային գոտիUTC+4
Սեյթաս (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Սեյթաս (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Սեյթաս, մինչև հայաթափումը՝ Սեթանց, գտնվում է Արցախի Քաշաթաղի շրջանի տարածքում[1]Որոտանի՝ աջ վտակ, Սեթանց գետակի ձախ ափին։ Այն Կապան-Գորիս մայրուղուց 5-6 կմ արևելք է տեղադրված՝ շրջապատված խիտ անտառներով։ Գյուղն այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղ գտնվել է Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[3], Բարգուշատ գետի աջակողմյան շրջանում, լեռնային, անտառապատ վայրում[4]։ 19-րդ դարում գյուղը հայաթափվել է, և 1850-ական թվականներին, գյուղում քրդեր են հաստատվել և այն կոչել են Սեյթաս[2]։ Խորհրդային տարիներին գյուղն ընդգրկվել է Ադրբեջանական ՍՍՀ-ի Ղուբաթլուի շրջանում։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ տարածքն անցել է Արցախի Քաշաթաղի շրջան։ 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում տարածքը Քաշաթաղի ողջ շրջանի հետ անցել է Ադրբեջանի հսկողության տակ[5][6]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1886 թվականին գյուղն ունեցել է 62, 1907-1908 թվականներին՝ 78[4] կովկասի թաթար բնակիչ[3]։

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի արևմտյան կողմում միջնադարում ամրոց-բնակատեղի է հիմնվել, որի հյուսիսային մասն ամրացվել է պարսպով։ Պահպանվել են ամրոցի պարսպապատերի ավերակները։ Հնավայրում պահպանվել են նաև միջնադարյան կառույցների պատերի մնացորդները։ Կառույցները բազալտ քարից են, պատերի հաստությունը 1,0 մ է։ Այստեղ առկա են նաև շրջանաձև հատակագծով շինության ավերակներ։ Ամրոց-բնակատեղիից 300-400 մետր դեպի հյուսիս հայկական գերեզմանոց կա, որտեղ պահպանվել են քսանից ավելի տապանաքարեր և խաչքարեր։ Կոտրված տապանաքարերի բեկորներից մեկի վրա դեռևս տեսանելի է հայերեն արձանագրությունը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սեթանց գյուղը Սյունիքի մարզում չէ, այլ Քաշաթաղի շրջանում». fip.am. 2020 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 19-ին.
  2. 2,0 2,1 2,2 Սեթանց գյուղը
  3. 3,0 3,1 «Зангезурский уезд на 1908 год». Վերցված է 2021 Հունիս 8-ին.
  4. 4,0 4,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 568-569
  5. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  6. Սյունիքի մարզի Սեթանց գյուղը մի ժամից կանցնի Ադրբեջանին․ Վարուժան Գեղամյան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օրբելյան 1942 – Ստեփանոս Օրբելյան, Ժամանակագրություն, հավելված, Երևան։
  • Կարապետյան 1999 - Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, ՀՀ ԳԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան։
  • «Հայաստանի հանրապետություն» օրաթերթ, 10․ 09․ 2020 թ․: