Գեղի (Սյունիքի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղի (այլ կիրառումներ)
Գյուղ
Գեղի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
ՇրջանԿապանի շրջան
ԳյուղապետՎասիլ Գրիգորյան
Մակերես68.67 կմ²
ԲԾՄ1580 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն172[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունգեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (285)
##Գեղի (Սյունիքի մարզ) (Հայաստան)
Red pog.png
##Գեղի (Սյունիքի մարզ) (Սյունիքի մարզ)
Red pog.png

Գեղի, գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում, մարզկենտրոն Կապանից 26 կմ հյուսիս-արևմուտք, Գեղի գետի միջին հոսանքի աջ ափին։

Կիչի Սոֆուլու անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[2]։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Կապանի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Գեղիի մշտական բնակչությունը կազմել է 172, առկա բնակչությունը` 106 մարդ[1]։ Մինչև 1988-1989 թթ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3]։ Գեղիի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 131 191[3] 215 313 491 570 923 1115 0[5] 227 172[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղիում է գտնվում Սյունիք աշխարհի նշանավոր “Գեղի” բերդը, որի ավերակները հազիվ են նշմարվում, կան X դարի եկեղեցու և գերեզմանոցի հետքեր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 141
  3. 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 56»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Հուլիսի 22 
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 626