Բարաբաթում
Արտաքին տեսք
| Գյուղ | |
|---|---|
| Բարաբաթում | |
| Երկիր | |
| Շրջան | Ղափան |
| Այլ անվանումներ | Բարբատում, Բռաթումբ, Պառավաթափ, Պառավաթումբ, Պռավաթումբ |
| Բնակչություն | 449 մարդ (1931) |
| Ազգային կազմ | հայեր |
| Ժամային գոտի | UTC+4 |
Բարաբաթում, նախկինում գյուղ և բանվորական ավան Հայկական ԽՍՀի Կապանի շրջանում, Կապան քաղաքից հյուսիս-արևելք։ Ներկայումս հանդիսանում է Կապան քաղաքի վարչական մաս։
Նախկինում որպես առանձին գյուղ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Կապանի շրջանի։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարաբաթումը հիմնականում բնակեցված է եղել հայերով[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[1].
| Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1931 |
|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 168 | 180 | 383 | 462 | 449 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրի մոտակայքում կան բազմամետաղների հանքեր։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։ Բնակիչներն աշխատում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում և քաղաքի արդյունաբերական ձեռնարկություններում[2]։