Թաղամայրի
Արտաքին տեսք
Գյուղ | |
---|---|
Թաղամայրի | |
Երկիր | Հայկական ԽՍՀ |
Շրջան | Մեղրի |
Այլ անվանումներ | Թաղ, Թաղամեր, Թաղամերի, Թաղամիր, Թաղամոր |
Բնակչություն | 247 մարդ (1970) |
Ազգային կազմ | հայեր |
Ժամային գոտի | UTC+4 |
Թաղամայրի, գյուղ Հայկական ԽՍՀի Մեղրու շրջանում, Վանք գյուղից արևմուտք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է գյուղ Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Արևիք գավառում։ Գյուղի մասին հիշատակել է Ստեփանոս Օրբելյանը (XIII դար), որի կազմած հին հարկացուցակի համաձայն Տաթևի վանքին տարեկան վճարում էին 6 միավոր հարկ։
Այնուհետև Թաղամիր անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[1]։
1920-ական թվականներից մտնում էր ՀՍՍՀ Մեղրու շրջանի մեջ։ 1940-ական թվականներին գյուղն ապաբնակեցվել է։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչները հայեր էին։
Թաղամայրիի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 |
---|---|---|---|---|
Բնակիչ | 19 | 163 | 43 | 75 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Зангезурский уезд на 1908 год, Тагамир». Վերցված է 2021 Հունիս 8-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 400