Ներքին Հանդ
Գյուղ | ||
---|---|---|
Ներքին Հանդ | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Սյունիք | |
Համայնք | Կապան | |
Համայնքի ղեկավար | Խաչատուր Բաղդասարյան | |
Մակերես | 9.64 կմ² | |
ԲԾՄ | 700 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 97[1] մարդ (2011) | |
Խտություն | 8.1 մարդ/կմ² | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | ![]() | |
Տեղաբնականուն | ներքինհանդեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 (285) | |
|
Ներքին Հանդ, գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի հարավ-արևելքում[2][3]։
2020 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով դարձել է հայ-ադրբեջանական շփման գծի բնակավայր[3]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներքին Հանդը գտնվում է Ծավ գետի ձախ ափին՝ ծովի մակարդակից 950 մետր բարձրության վրա[2]։ Արևելքում սահմանակից է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանին[Ն 1]։ Մարզկենտրոն Կապան քաղաքից ուղիղ գծով հեռու է 18 կմ դեպի հարավ-արևելք։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներքին Հանդի տեղում հին դարերում եղել է բնակավայր, ինչի մասին են վկայում նաև պահպանված պատմամշակութային հետքերը։ Այն հետագայում լքվել է։ 1827-1828 թվականներին Իրանի Վինա և Արցախի Քարագլուխ գյուղերի մի խումբ հայ ընտանիքներ բնակություն են հաստատել լքված բնակավայրի տարածքում՝ ներկայիս Ներքին Հանդ գյուղից 1․5-2 կմ դեպի հարավ արևելք[2][4]։
Ռուսական կայսրության ժամանակաշրջանում բնակավայրը ընդգրկված է եղել Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային Միության սկզբնական շրջանում ներառված է եղել Խորհրդային Հայաստանի Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Կապանի շրջանի կազմում։ 1995 թվականից մտնում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի մեջ։ 2017 թվից ընդգրկված է Կապան համայնքի կազմում[5]։
1991-1994 թվականներին տեղի ունեցած Արցախյան ազատամարտի ընթացքում զգալի կերպով տուժել է, բնակիչները ստիպված են եղել հեռանալ բնակավայրից։ 1993 թվականին ադրբեջանցիները մտել են գյուղ և հրդեհել այն։ Մեկ տարի անց՝ 1994 թվականին, բնակիչները կարողացել են վերադառնալ իրենց բնակավայր[2]։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի տարածքում կան մի շարք պատմամշակութային հուշարձաններ, այդ թվում՝ Շինատեղ կոչվող գյուղատեղին, Սուրբ Հռիփսիմե եկեղեցին և այլն[6]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի արդյունքների` Ներքին Հանդի մշտական բնակչությունը կազմել է 97, առկա բնակչությունը` 63 մարդ[1][7]։
Ներքին Հանդի բնակչության վիճակագրական տվյալներն ըստ տարիների[4][7]՝
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 226 | 392 | 386 | 221 | 192 | 88 | 146[8] | 113[9] | 97[1] |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ[2]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազի ընթացքում՝ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրով, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի առանձին կարգադրությամբ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի մեծ մասը հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Հայաստանի Հանրապետության բնակչության 2011 թվականի մարդահամարի արդյունքներ։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ներքին Հանդ գյուղի մասին տեղեկություններ Սյունիքի մարզպետարանի հին կայքում (արխիվացված 29․01․2014թ․)։
- ↑ 3,0 3,1 «Ներքին Հանդում խուճապ չկա, բայց անհանգիստ են» հոդված aravot.am լրատվական կայքում, (արխիվացված 15․03․2022թ․)։
- ↑ 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)», Լուսժողկոմատ ՀՍԽՀ, 1932 թվական։
- ↑ Տեղեկություններ Կապան համայնքի մասին, (արխիվացված 14․11․2021թ․)
- ↑ Հայաստանի կառավարության որոշում N 2322-Ն, 29 դեկտեմբերի 2005 թ․։
- ↑ 7,0 7,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 3, էջ 348
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 753
- ↑ 2001 թ ՀՀ մարդահամարի արդյունքները