Հիմնադրվել է 1880 թվականին։ Բուռուն անվան տակ ընդգրկված է եղել Ցարական ՌուսաստանիԵլիզավետպոլի նահանգիԶանգեզուրի գավառում[2]։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Գորիսի շրջանի։ Ակները 1958-1990 թթ.-ին գտնվում էր Վերիշենի պետական տնտեսության կազմում, որից տարանջատվել է 1991 թ.-ին։: 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։ Ակներ է վերանվանվել 2006 թ. հուլիսի 4-ին։
Ըստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների` Ակների մշտական բնակչությունը կազմել է 1374, առկա բնակչությունը` 991 մարդ[1]։ Գյուղը հիմնադրման պահից բնակեցված է եղել հայերով[3][4], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3][4].
Գյուղի մոտով է հոսում «Տերտերի առու» կոչվող ջրանցքը, որը կառուցված է եղել դեռևս X դարում։ Գյուղի տարածքում կան կիկլոպյան կառույցների, միջնադարյան բերդի ու այլ շինությունների հետքեր։