Անտառաշատ (Սյունիքի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Անտառաշատից)
Jump to navigation Jump to search
Գյուղ
Սուրբ Հռիփսիմե Եկեղեցի Անտառաշատ 09.jpg
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
ԳյուղապետԱրսեն Դավթյան
Առաջին հիշատակում13 դար
Այլ անվանումներՏորթնի, Տորթն
Մակերես16,48 կմ²
ԲԾՄ1280 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն163[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունանտառաշատցի
Ժամային գոտիUTC+4
##Անտառաշատ (Սյունիքի մարզ) (Հայաստան)
Red pog.png
##Անտառաշատ (Սյունիքի մարզ) (Սյունիքի մարզ)
Red pog.png

Անտառաշատ (նախկին անվանումը ` Տորթնի), գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում, Կապան քաղաքից մոտ 11 կմ հյուսիս-արևմուտք, Աճանան լեռան հարավ-արևելյան լանջերին, ծովի մակարդակից 1250-1300 մ բարձրության վրա։

Տորթնի անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Կապանի շրջանի։ Անտառաշատ է վերանվանվել 1949 թվականին։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ Անտառաշատի հին՝ Տորթնի տեղանունը կապ ունի Տորք կամ Տիր աստվածների հետ։ Կարծիք կա նաև, որ Տորթնի ձևն առաջացել է «Տեր, օրհնիր», «Տեր, աղոթիր», «Տուն օրհնե» բառակապակցություններից կամ տորտ (գինու կարասի տակի նստվածք, դիրտ) բառից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառաշատը հին բնակավայր է, հիմնադրման հստակ տարեթիվ հայտնի չէ։ Մինչև 1949 թ. գյուղը կոչվում էր Տորթնի։ Տորթնի կամ Տորթն անունով Անտառաշատը հիշատակված է XIII դարից Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» աշխատության մեջ, համաձայն որի գյուղն ընդգրկված էր Բաղք գավառի կազմում և Տաթևի Վանքին վճարում էր 26 միավոր հարկ՝ ամենաշատը Բաղքի գավառի գյուղերի վճարած հարկերի մեջ։ Գյուղն Անտառաշատ է վերանվանվել ՀՍՍՀ Գերագույն սովետի 1949 թ. հունիսի 29-ի հրամանագրով։

Անտառաշատը խորհրդային տարիներին ընդգրկվել էր Նորաշենիկի գյուղխորհրդի տարածքում, գյուղում կար կոլտնտեսություն, այնուհետև Անտառաշատն ընդգրկված էր Նորաշենիկի կաթնա-անասնապահական խորհտնտեսության կազմում։ 1991 թվականի մայիսի 17-ին Անտառաշատի բնակիչների ընդհանուր ժողովը որոշեց տարանջատվել Նորաշենիկի գյուղխորհրդից և ստեղծել տեղական իշխանության սեփական մարմիններ։ 1991 թ. հունիսի 25-ին ձևավորվեց Անտառաշատի գյուղական խորհուրդը։ 1991-1993 թթ. Անտառաշատում իրականացվեց հողի սեփականաշնորհում, որից օգտվեց 48 տնտեսություն (1.3 հա մեկ հողաբաժնի չափով)։ Ինչպես ամբողջ Հայաստանում, այնպես էլ Անտառաշատում 1996 թ. նոյեմբերի 10-ին առաջին անգամ ձևավորվեցին տեղական ինքնակառավարման մարմիններ, Անտառաշատը ստացավ գյուղական համայնքի կարգավիճակ։ 2008 թ. նոյեմբերի 13-ից Անտառաշատի գյուղական համայնքի ղեկավարն է Արսեն Դավթյանը։

Մասնակցությունը պատերազմներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի բնակիչները տարբեր ժամանակներում մասնակցել են 1920 թվականին տեղի ունեցած հայ-թուրքական պատերազմին, Երկրորդ Համաշխարհային պատերազմին, 1992-1994 թվականներին տեղի ունեցած Արցախյան ազատամարտին։ Տորթնի գյուղից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 30 հոգի։ 1973 թ. Անտառաշատում հանդիսավորությամբ բացվեց 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում զոհված անտառաշատցիների հիշատակը հավերժացնող հուշարձան։ Ըստ գյուղում կանգնեցված հուշարձանի վրա փորագրված տվյալների՝ Երկրորդ Համաշխարհային Պատերազմում զոհվել է 20 անտառաշատցի։ 1992-1994 թթ. Ազատամարտին մասնակցել են ինչպես Անտառաշատում ծնված այնպես էլ ծագումով անտառաշատցի մի շարք հայորդիներ, որոնցից երեքը հերոսաբար զոհվել են։ Անտառաշատի Ինչաբելի սարահարթով 1918 թվականի ամռանն անցել է Զորավար Անդրանիկը, այստեղ նաև կռվել է Գարեգին Նժդեհը։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառաշատում կար երկու եկեղեցի, այսօր կանգուն է մեկը՝ X դարում կառուցված Սբ. Հռիփսիմե եկեղեցին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Անտառաշատի մշտական բնակչությունը կազմել է 163, առկա բնակչությունը` 114[1]։ Գյուղը հիմնականում բնակեցված է եղել հայերով, XIX դարի վերջում ապրել են նաև ադրբեջանցիներ[2][3]։ Անտառաշատի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2][3].

Տարի 1831 1897 1926 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 16 277 197 208 167 106 78[4] 131[5] 163[1]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանի» (Երևան, 1986 թ.) 1932-1980 թթ. Անտառաշատում գործել է դպրոց (տարրական, յոթնամյա)։ Կա դպրոցի տիպային շենք։ Այսօր դպրոցը չի գործում։ Դպրոցական տարիքի երեխաները սովորում են հարևան Օխտար գյուղի միջնակարգ դպրոցում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  3. 3,0 3,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 283
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 555
  5. 2001 թ ՀՀ մարդահամարի արդյունքները