Ուժանիս
Գյուղ | |||
---|---|---|---|
Ուժանիս | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Սյունիքի | ||
Շրջան | Կապանի շրջան | ||
Գյուղապետ | Էդիկ Բեգլարյան | ||
Մակերես | 10.46 կմ² | ||
ԲԾՄ | 1120 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 59[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Տեղաբնականուն | ուժանիսցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (285) | ||
|
Ուժանիս, գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում, Կապան քաղաքից մոտ 11 կմ հյուսիս-արևելք, ծովի մակարդակից 1080-1160 մ բարձրության վրա։
Ուջանիս անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[2]։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Կապանի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Ուժանիսի մշտական բնակչությունը կազմել է 59, առկա բնակչությունը` 89 մարդ։ Գյուղը բնակեցված է եղել հայերով[3][4], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3][4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 30 | 214 | 444 | 378 | 321 | 206 | 168 | 109 | 114 | 136[5] | 59[1] |
Համաձայն 1910 թվականի կովկասյան օրացույցի՝ գյուղի բնակչությունը 1908 թվականին կազմել է 424 մարդ՝ հիմնականում հայեր[6], իսկ 1914 թվականին՝ 535 մարդ[7]։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, այգեգործությամբ և անասնաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ունի 1873 թվականի սուրբ Հովհաննես եկեղեցի, մատուռ և խաչքար։ Գյուղից 2-3 կմ հյուսիս-արևելք գտնվում է Հին Ուժանիս գյուղատեղին, որտեղ պահպանվել է կիսավեր եկեղեցի, 1 կմ հյուսիս՝ «Հանդին արտ» վայրում, կա գերեզմանոց, 1-2 կմ արևելք՝ «Սպիտակ աղբյուր» վայրում կա այլ գյուղատեղի։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2014-01-29 at the Wayback Machine.
- Համայնքի ղեկավարի Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2014-01-29 at the Wayback Machine.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 159
- ↑ 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 4,0 4,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 176
- ↑ 2001 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Кавказский календарь на 1910 год. — Тифлис: Типография канцелярии Е.И.В. на Кавказе, казенный дом, 1910. — С. 385.
- ↑ Кавказский календарь на 1915 год. — Тифлис: Типография канцелярии Е.И.В. на Кавказе, казенный дом, 1915. — С. 191.
|