Կուրիս
Jump to navigation
Jump to search
Գյուղ | ||
---|---|---|
Կուրիս | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Սյունիք | |
Գյուղապետ | Արտակ Ավետյան | |
Մակերես | 14,31 կմ² | |
ԲԾՄ | 1375 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 112 (2009) մարդ | |
Տեղաբնականուն | կուրիսեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Կուրիս (նախկին Կուրավանք), գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում, Մեղրի գետի աջ կողմում, լեռնաբազկի ընդարձակ գագաթին։ Հեռավորությունը մարզկենտրոնից 71 կմ հարավ-արևմուտք, ծովի մակերևույթից 1375 մետր բարձրության վրա։ Գյուղում պահպանվել է 15-17 դարերի սբ. Ամենափրկիչ եկեղեցին, գյուղից 1,5 կմ հարավ-արևելք՝ նախկին Ագարակ գյուղի ավերակները և Կուրկուտախաչ հնավայրը։ Գյուղի հարավարևելյան և արևելյան կողմում կան գյուղատեղիներ, սառնորակ աղբյուրներ, այդ թվում նաև հանքային[1]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուրիսը 1831 թվականին ուներ 12, 1897 թվականին՝ 194, 1926 թվականին՝ 281, 1939 թվականին՝ 239, 1959 թվականին՝ 303, 1970 թվականին՝ 297, 1979 թվականին՝ 234, 2001 թվականին՝ 112, 2004 թվականին՝ 77 բնակիչ։ Բնակչությունը զբաղվում է այգեպտղաբուծությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։
Կուրիսցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ՀՀ բնակավայրերի բառարան»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2012-11-13