Հրանտ Գյուլասարյան
| Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Հրանտ Գյուլասարյան | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 1, 1937 կամ 1937[1] |
| Ծննդավայր | Կուրիս, Նաիրիի շրջան |
| Վախճանվել է | օգոստոսի 26, 2022 |
| Վախճանի վայր | Օբերհաուզեն, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա |
| Մասնագիտություն | բանաստեղծ և արձակագիր |
| Անդամակցություն | ՀԳՄ |
| Հրանտ Գյուլասարյան Վիքիդարանում | |
Հրանտ Գյուլասարյան (Ռադիկ Հակոբի Գրիգորյան, օգոստոսի 1, 1937 կամ 1937[1], Կուրիս, Նաիրիի շրջան - օգոստոսի 26, 2022, Օբերհաուզեն, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա), հայ բանաստեղծ, արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ (1982)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրանտ Գյուլասարյանը ծնվել է 1937 թվականի օգոստոսի 1-ին Մեղրու շրջանի Կուրիս գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզ)։ 1956 թվականին ավարտել է Մեղրու շրջկենտրոնի միջնակարգ դպրոցը։ 1956-1959 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1959-1965 թվականներին աշխատել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում, 1965-1967 թվականներին՝ Մեղրու «Արաքս» շրջանային թերթի խմբագրությունում։ 1968 թվականին հեռակա ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1967-1972 թվականներին աշխատել է Մեղրու շրջանի Ագարակ ավանում որպես կուլտուրայի պալատի տնօրեն։ 1972 թվականին տեղափոխվել է Երևան։ 1972-1979 թվականներին աշխատել է «Հայաստան» հրատարակչությունում[2]։ Աշխատել է նաև հեռուստա-ռադիոպետկոմում։ Գյուլասարյանի արձակ և չափածո ստեղծագործությունները պարբերաբար տպագրվել են հանրապետական գրական մամուլում, թարգմանվել են ռուսերեն։ Եղել է ՀԳՄ «Նոր-Դար» ընկերության հրատարակչության տնօրենը[3][4]։
Հրանտ Գյուլասարյանը վախճանվել է 2022 թվականի օգոստոսի 26-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, Օբերհաուզեն քաղաքում։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեռների երգը (բանաստեղծություններ), Ե., «Հայաստան», 1969 թ., 55 էջ։
- Քեզ համար, սիրելիս (բանաստեղծություններ), Ե., «Հայաստան», 1973 թ., 104 էջ։
- Երազների պարս (բանաստեղծությունների և պոեմների ժողովածու), Ե., «Հայաստան», 1975 թ., 244 էջ։
- Ապրող ղողանջներ (երկու պոեմ), Ե., «Սովետական գրող», 1977 թ., 28 էջ։
- Կապույտ, կապույտ առավոտ, 1978 թ.
- Ակնթարթ (բանաստեղծություններ), Ե., «Սովետական գրող», 1979 թ., 151 էջ։
- Կանչ (բանաստեղծություններ), Ե., «Սովետական գրող», 1982 թ., 140 էջ։
- Կրկին դեպի կյանք, (բանաստեղծություններ), Ե., «Սովետական գրող», 1985 թ., 132 էջ։
- Ձայն խորին, 1987 թ.
- Սիրո պսակ, 1989 թ.
- Երեք արծիվ, 1992 թ.
- Ճանապարհ կրակի միջով, 1995 թ.
- «Վերապրումներ», 2004 թ.
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Տաջիկական քնար.- Երևան։ Հայաստան, 1973.- 379 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #107932576X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Ե., «Սովետական գրող», էջ 118-119։
- ↑ «Հրանտ Գյուլասարյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ Հրանտ Գյուլասարյանի կենսագրությունը Հայաստանի գրողների միության կայքում