Աբդալար (Լաչինի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Աբդալար
ԵրկիրԱրևելյան Հայաստան
ՆահանգԵլիզավետպոլի նահանգ
ԳավառԶանգեզուրի գավառ
Այլ անվանումներԱբդալլար, Ավդալար, Ուրուջլու
Ազգային կազմկովկասի թաթարներ
Տեղաբնականունաբդալարցի
Ժամային գոտիUTC+3

Աբդալար, գյուղ Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Գտնվում է Հագարի գետի ձախ ափին, գեղատեսիլ վայրում, շրջապատված անտառներով ու այգիներով[1]։

Ուրուջլու անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագայում գյուղն ընդգրկվել է Ադրբեջանական ՍՍՀ-ի Լաչինի շրջանում։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ տարածքն անցել է Արցախի Քաշաթաղի շրջան։ 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում տարածքը Քաշաթաղի ողջ շրջանի հետ անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահությունն ու մասսամբ այգեգործությունն էր[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 5
  2. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020