Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վաղատուր (այլ կիրառումներ)
Վաղատուր , գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում , Գորիսից մոտ 9 կմ հյուսիս, Վաղատուր գետի հովտում, ծովի մակարդակից 1550 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից կազմում է մոտ 97 կմ։
Գյուղը Բայանդուր անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում ։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Գորիսի շրջանի ։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ, 2016 թվականից մասն է խոշորացված Տեղ համայնքի ։ Վաղատուր է վերանվանվել 1969 թվականի մայիսի 7-ին[2] ։
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Վաղատուրի մշտական բնակչությունը կազմել է 336, առկա բնակչությունը` 323 մարդ[1] ։ Մինչև 1918 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3] ։
Վաղատուրի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2] .
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Վաղատուրն ունի երկու եկեղեցի՝ “Վաղատուրի” (հավանաբար XVII դար) և “Ժամ”։
Բառարաններ և հանրագիտարաններ