Գետիշեն (Սյունիքի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Գետիշեն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
Այլ անվանումներՉայքենդ, Մահմուդլու
ԲԾՄ1625 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն87[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունգետիշենցի
Ժամային գոտիUTC+4
##Գետիշեն (Սյունիքի մարզ) (Հայաստան)
Red pog.png

Գետիշեն (մինչև 1940 թ.` Մահմուդլու, 1940-2006 թթ.` Չայքենդ), գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում, Գեղի գետի աջ ափին, Նոր Աստղաբերդ գյուղից 2 կմ հարավ-արևելք։

Մահմուդլու անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Կապանի շրջանի։ Վերանվանվել է Չայքենդ 1940 թ. հունիսի 1-ին[2]։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։ Գետիշեն է վերանվանվել 2006 թ. հուլիսի 4-ին[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Գետիշենի մշտական բնակչությունը կազմել է 87, առկա բնակչությունը` 29 մարդ[1]։ Մինչև 1988-1989 թթ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4][2], 1989 թվականից այստեղ հաստատվել են Ադրբեջանից բռնագաղթած հայեր[2]։ Գետիշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 42 301[4] 134 147 151 213 239 176 150 96 87[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 2,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 2, էջ 383
  3. 3,0 3,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 59»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Հուլիսի 11 
  4. 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»