Հարթաշեն (Սյունիքի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարթաշեն
Գյուղ | ||
---|---|---|
Հարթաշեն | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Սյունիքի | |
Գյուղապետ | Գագիկ Վանեսյան | |
Մակերես | 30,99 կմ² | |
ԲԾՄ | 1480 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 775[1] մարդ | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Հարթաշեն, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում, մարզկենտրոնից 80 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից մոտ 1350-1480 մ է, հեռավորությունը մարզկենտրոնից, հեռավորությունը Գորիս քաղաքից՝ 14 կմ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարթաշենը հիմնադրվել և կառուցվել է 1965-1970-ական թվականներին՝ Այգեձոր, Ազատաշեն և Ձորաշեն լքված գյուղերի բնակիչների կողմից։ Դրանք հին գյուղեր էին, որոնք հիշատակվում են Մաղանջազ, Ալիղուլիշեն, Կյորու անուններով։ Այդ գյուղերում կան բնական քարայրեր, խաչքարերով գերեզմանոցներ, եկեղեցիների ավերակներ, որոնք վկայում են դրանց հին (10-17 դդ.) լինելու մասին։ Կառուցվել է հարթավայրում, այստեղից էլ նրա Հարթաշեն անվանումը։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2001 թվականին կատարած մարդահամարի տվյալների՝ գյուղի բնակչությունը կազմում է 662 մարդ[2]։
Հարթաշենի ազգաբնակչության փոփոխությունը.[3]
Տարի | 1970 | 1981 | 2001 | 2004 | 2008 |
---|---|---|---|---|---|
Բնակիչ | 613 | 578 | 662 | 707 | 775 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Սյունիքի մարզի մարդահաշիվ
- ↑ Սյունիքի մարզի մարդահամար-2001
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 116»։ Վերցված է 2014 Հունիսի 24
|