Անտառաշատ (Սյունիքի մարզ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Անտառաշատ | |||
![]() Սուրբ Հռիփսիմե եկեղեցին | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Գյուղապետ | Արսեն Դավթյան | ||
Առաջին հիշատակում | 13 դար | ||
Այլ անվանումներ | Տորթնի, Տորթն | ||
Մակերես | 16,48 կմ² | ||
ԲԾՄ | 1280 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼93 մարդ (2004)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Տեղաբնականուն | անտառաշատցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Անտառաշատ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում, Բարգուշատի լեռնաշղթայի հարավարևմտյան լանջին, լեռնաշղթայի կենտրոնական մասում գտնվող Աճանան (բարձրությունը՝ 2393 մետր) լեռնագագաթի հարևանությամբ, ծովի մակերևույթից 1300 մետր բարձրության վրա։ Գտնվում է Սյունիքի մարզկենտրոն Կապանից 27 կմ հյուսիս-արևմուտք։
Անտառաշատ է վերանվանվել 1949 թ.-ին։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ենթադրվում է, որ Անտառաշատի հին՝ Տորթնի տեղանունը կապ ունի Տորք կամ Տիր աստվածների հետ։ Կարծիք կա նաև, որ Տորթնի ձևն առաջացել է «Տեր, օրհնիր», «Տեր, աղոթիր», «Տուն օրհնե» բառակապակցություններից կամ տորտ (գինու կարասի տակի նստվածք, դիրտ) բառից։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անտառաշատը հին բնակավայր է, հիմնադրման հստակ տարեթիվ հայտնի չէ։ Մինչև 1949 թ. գյուղը կոչվում էր Տորթնի։ Տորթնի կամ Տորթն անունով Անտառաշատը հիշատակված է XIII դարից Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» աշխատության մեջ, համաձայն որի գյուղն ընդգրկված էր Բաղք գավառի կազմում և Տաթևի Վանքին վճարում էր 26 միավոր հարկ՝ ամենաշատը Բաղքի գավառի գյուղերի վճարած հարկերի մեջ։ Գյուղն Անտառաշատ է վերանվանվել ՀՍՍՀ Գերագույն սովետի 1949 թ. հունիսի 29-ի հրամանագրով։
Անտառաշատը խորհրդային տարիներին ընդգրկվել էր Նորաշենիկի գյուղխորհրդի տարածքում, գյուղում կար կոլտնտեսություն, այնուհետև Անտառաշատն ընդգրկված էր Նորաշենիկի կաթնա-անասնապահական խորհտնտեսության կազմում։ 1991 թվականի մայիսի 17-ին Անտառաշատի բնակիչների ընդհանուր ժողովը որոշեց տարանջատվել Նորաշենիկի գյուղխորհրդից և ստեղծել տեղական իշխանության սեփական մարմիններ։ 1991 թ. հունիսի 25-ին ձևավորվեց Անտառաշատի գյուղական խորհուրդը։ 1991-1993 թթ. Անտառաշատում իրականացվեց հողի սեփականաշնորհում, որից օգտվեց 48 տնտեսություն (1.3 հա մեկ հողաբաժնի չափով)։ Ինչպես ամբողջ Հայաստանում, այնպես էլ Անտառաշատում 1996 թ. նոյեմբերի 10-ին առաջին անգամ ձևավորվեցին տեղական ինքնակառավարման մարմիններ, Անտառաշատը ստացավ գյուղական համայնքի կարգավիճակ։ 2008 թ. նոյեմբերի 13-ից Անտառաշատի գյուղական համայնքի ղեկավարն է Արսեն Դավթյանը։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անտառաշատի ազգաբնակչության փոփոխությունը.[2]
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանի» (Երևան, 1986 թ.) 1932-1980 թթ. Անտառաշատում գործել է դպրոց (տարրական, յոթնամյա)։ Կա դպրոցի տիպային շենք։ Այսօր դպրոցը չի գործում։ Դպրոցական տարիքի երեխաները սովորում են հարևան Օխտար գյուղի միջնակարգ դպրոցում։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անտառաշատում կար երկու եկեղեցի, այսօր կանգուն է մեկը՝ X դարում կառուցված Սբ. Հռիփսիմե եկեղեցին։
Մասնակցությունը պատերազմներին[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի բնակիչները բոլոր ժամանակներում մասնակցել են Հայաստանի պաշտպանությանը, Թուրք-հայկական պատերազմին, 1941-1945 թթ. Հայրենական Մեծ Պատերազմին, 1992-1994 թթ. ազատամարտին։ Տորթնի գյուղից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 30 հոգի։ 1973 թ. Անտառաշատում հանդիսավորությամբ բացվեց 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում զոհված անտառաշատցիների հիշատակը հավերժացնող հուշարձան։ Ըստ գյուղում կանգնեցված հուշարձանի վրա փորագրված տվյալների՝ Երկրորդ Համաշխարհային Պատերազմում զոհվել է 20 անտառաշատցի։ 1992-1994 թթ. Ազատամարտին մասնակցել են ինչպես Անտառաշատում ծնված այնպես էլ ծագումով անտառաշատցի մի շարք հայորդիներ, որոնցից երեքը հերոսաբար զոհվել են։ Անտառաշատի Ինչաբելի սարահարթով 1918 թվականի ամռանն անցել է Զորավար Անդրանիկը, այստեղ նաև կռվել է Գարեգին Նժդեհը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 15»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Հուլիսի 15
|