Տանձավեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Տանձավեր
Tandzaver,HripsimeNW.jpg
Տանձավերի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
ՇրջանԿապանի շրջան
ԳյուղապետԱրսեն Հարությունյան
Մակերես3.72 կմ²
ԲԾՄ1650 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն211[1] մարդ (2011)
Խտություն57 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունտանձավերցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (285)
##Տանձավեր (Հայաստան)
Red pog.png
##Տանձավեր (Սյունիքի մարզ)
Red pog.png

Տանձավեր, գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Քաշունի գետի հովտում, ծովի մակարդակից 1650 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից կազմում է մոտ 33 կմ։

Նույն անվանումով ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Կապանի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Տանձավերի մշտական բնակչությունը կազմել է 211, առկա բնակչությունը` 226 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2][3].

Տարի 1886 1919 1926 1931 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2011
Բնակիչ 75 173 55 93 204 310 246 193 147 263 178 211[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի սուրբ Ստեփանոս եկեղեցի (15-րդ դարի), շրջակայքում՝ Միջնադաշտ և Մաճ կոչվող վայրերում պահպանվել են մ.թ.ա. 3-րդ հազարամյակի բնակավայրեր և դամբարան-քարայրեր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 31
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 15»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Հուլիսի 15