Ձորաստան
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Ձորաստան | |||
| 39°16′07″N 46°21′23″E / 39.26861°N 46.35639°E | |||
| Երկիր | |||
| Մարզ | Սյունիքի մարզ | ||
| Համայնք | Կապան (համայնք) | Կապան համայնք[1] | ||
| Այլ անվանումներ | Խլաթաղ | ||
| Մակերես | 4.83 կմ² | ||
| ԲԾՄ | 1150 մ | ||
| Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
| Բնակչություն | 65[2] մարդ (2011) | ||
| Ազգային կազմ | Հայեր, | ||
| Կրոնական կազմ | |||
| Տեղաբնականուն | ձորաստանցի | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
| Հեռախոսային կոդ | +374 (285) | ||
|
| |||
Ձորաստան, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի պաշտոնական անունը Ձորաստան է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Ախտախանա անունով[3]։ 1940 թվականի հունիսի 1-ին պաշտոնապես վերանվանվել է Ձորաստան։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Աճանան գետի հովտում` աջ լեռնալանջին, ծովի մակարդակից 1150-1250 մ բարձրության վրա։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է մոտ 7 կմ դեպի հյուսիս-արևմուտք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձորաստանի շրջակայքում պահպանվել են միջնադարյան ամրոցի և բնակավայրերի մնացորդներ, XVII դարի գերեզմանոցներ և եկեղեցու ավերակներ կան նաև 1830 թ. Սբ. Աստվածածին եկեղեցի և “Կոտրած եղցի” սրբատեղի։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Ձորաստանի մշտական բնակչությունը կազմել է 65, առկա բնակչությունը՝ 81[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[4][5]։ Ստորև ներկայացված է Ձորաստան գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].
| Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 28 | 166[4] | 266 | 382 | 409 | 150 | 92 | 74 | 48 | 115[6] | 65[2] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է կաթնաանասնապահությամբ, կերային կուլտուրաների և բանջարեղենի մշակությամբ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Տեղեկություններ Կապան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 23․12․2023 թվական)։
- 1 2 3 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 123
- 1 2 3 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- 1 2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 486
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
| ||||||||||||||

