Աճանան (լեռ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աճանանից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Աճանան (այլ կիրառումներ)
Աճանան
Տեսակլեռ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Վարչատարածքային միավորՍյունիքի մարզ
ԼեռնաշղթաԲարգուշատի լեռներ
Բարձրությունը ծովի մակարդակից2393 մետր

Աճանան, Թափասար, Տափասար, լեռնզազաթ Հայաստանի Սյունիքի մարզում, Բարգուշատի լեռնաշղթայի կենտրոնական մասում, Քաշունի գյուղից 2,5 կմ հարավ-արևելք, ծովի մակերևույթից 2393 մետր բարձրության վրա[1][2]։

Հետաքրքիր տեսք ունի Սյունիքի մարզի Անտառաշատ գյուղից, այստեղից այն նմանվում է երկու հսկա մեծ աստիճանների կամ տապանի։ Լեռան բարձունքների վրա Աղվանի գյուղի ամառային արոտավայրերն են, իսկ ստորոտներն օգտագործվում են Անտառաշատ գյուղի տնտեսությունների համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 10 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 205 — 992 էջ։