Եղեգ (Սյունիքի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եղեգ (այլ կիրառումներ)
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Եղեգ | |||
| 39°17′57″N 46°25′15″E / 39.29917°N 46.42083°E | |||
| Երկիր | |||
| Մարզ | Սյունիքի մարզ | ||
| Շրջան | Կապանի շրջան | ||
| Համայնք | Կապան (համայնք) | Կապան համայնք[1] | ||
| Այլ անվանումներ | Եղինգ, Շաբադին | ||
| Մակերես | 10.12 կմ² | ||
| ԲԾՄ | 1350 մ | ||
| Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
| Բնակչություն | 121[2] մարդ (2011) | ||
| Խտություն | 11 մարդ/կմ² | ||
| Ազգային կազմ | Հայեր, | ||
| Կրոնական կազմ | |||
| Տեղաբնականուն | եղեգցի | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
| Հեռախոսային կոդ | +374 (285) | ||
|
| |||
Եղեգ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի պաշտոնական անունը Եղեգ է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Շաբադին անունով[3]։ Եղեգ է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 3-ինբ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Բարգուշատի լեռնաճյուղերից մեկի լանջին՝ Սևաքար գետակի ակունքի շրջանում, ծովի մակարդակից 1380-1460 մ բարձրության վրա։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է մոտ 9 կմ դեպի հյուսիս։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Եղեգի մշտական բնակչությունը կազմել է 121, առկա բնակչությունը՝ 104 մարդ[2]։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում մինչև 1989 թվականը գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4], որոնց հեռանալուց հետո այնտեղ են վերաբնակվել հայեր։ Ստորև ներկայացված է Եղեգ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[5].
| Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 51 | 198 | 316 | 175 | 267 | 291 | 437 | 444 | 114 | 166[6] | 121[2] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Կապան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 23․12․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 40
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 4, էջ 581
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
| ||||||||||||||

