Թխկուտ (նախկին անվանումները` Մարալզամի, Վարդանաձոր Երկրորդ),
գյուղ Հայաստանի ՀանրապետությանՍյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում, Մեղրի քաղաքից մոտ 9 կմ հյուսիս-արևմուտք, Մեղրի գետի ձախ ափին, ծովի մակարդակից մոտ 1200 մ բարձրության վրա։ Հեռավորությունը մարզկենտրոնից ճանապարհով կազմում է մոտ 60 կմ։ Բնակչությունը` 69 մարդ (2011)[1], հայեր։
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Թխկուտի մշտական բնակչությունը կազմել է 69, առկա բնակչությունը` 45 մարդ[1]։ Մինչև 1988-1989 թթ. գյուղը բնակեցված էին ադրբեջանցիներով[3], այնուհետ` հայերով։ Թխկուտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3][4].