Տավրուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Տավրուս
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
ՇրջանԿապանի շրջան
ԳյուղապետՍլավիկ Կարապետյան
Մակերես3.76 կմ²
ԲԾՄ1320 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն92[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունտավրուսցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (285)
Տավրուս (Հայաստան)##
Տավրուս (Հայաստան)
Տավրուս (Սյունիքի մարզ)##
Տավրուս (Սյունիքի մարզ)

Տավրուս (նախկին անվանումը` Դովրուզ), գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում, Կապան քաղաքից մոտ 9 կմ հյուսիս, Բարգուշատի լեռների հարավ լանջին, Աճանան գետի հովտում, ծովի մակերևույթից մոտ 1300 մ բարձրության վրա։ Բնակչությունը` 92 մարդ (2011)[1], հայեր։

Դովրուզ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Կապանի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ, Տավրուս է վերանվանվել 2006 թվականի հուլիսի 4-ին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Տավրուսի մշտական բնակչությունը կազմել է 92, առկա բնակչությունը` 55 մարդ[1]։ Նախկինում բնակեցված է եղել ադրբեջանցիներով[2], որոնք լքել են գյուղը 1988-1989 թթ. ազգային բախումների ընթացքում։ Տավրուսի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2][3].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2011
Բնակիչ 11 74[2] 303 144 268 216 330 344 105[4] 92[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և բանջարաբուծությամբ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 2,2 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 139
  4. 2001 թ ՀՀ մարդահամարի արդյունքները