Ներքին Խնձորեսկ
Գյուղ | ||
---|---|---|
Ներքին Խնձորեսկ | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Սյունիքի | |
Գյուղապետ | Երվանդ Մալունց | |
Այլ անվանումներ | Խնձորեսկ Երկրորդ | |
Մակերես | 4.36 կմ² | |
ԲԾՄ | 1160 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 276[1] մարդ (2011) | |
Խտություն | 16 մարդ/կմ² | |
Ազգային կազմ | Հայեր, | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | Ներքին Խնձորեսկցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Ներքին Խնձորեսկ (նաև` Խնձորեսկ Երկրորդ), գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում, Գորիսից մոտ 13 կմ արևելք, Լորաձոր գետի ձախ ափին, ծովի մակարդակից մոտ 1160 մ բարձրության վրա։։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից կազմում է մոտ 100 կմ։
Գյուղը հիմնադրվել է 1985 թվականին։ Ներքին Խնձորեսկ է վերանվանվել 1991 թվականի մարտի 4-ին։ Մաս է կազմել Գորիսի շրջանի, 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Ներքին Խնձորեսկի մշտական բնակչությունը կազմել է 276, առկա բնակչությունը` 189 մարդ[1]։ Գյուղը բնակեցված է եղել հայերով, բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2].
Տարի | 1989 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|
Բնակիչ | 100 | 184 | 225 | 276[1] |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների, կարտոֆիլի և բանջարեղենի մշակությամբ։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2014-01-29 at the Wayback Machine.
- Համայնքի ղեկավարի Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2014-01-29 at the Wayback Machine.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 145»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Հունիսի 24