Jump to content

Խդրանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Խդրանց
39°13′26″N 46°31′44″E / 39.22389°N 46.52889°E / 39.22389; 46.52889
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
ՀամայնքՍյունիքի մարզ, Ղափանի շրջան և Զանգեզուրի գավառ
Այլ անվանումներԽոտորանց
Մակերես6.58 կմ²
ԲԾՄ1050 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն48[1] մարդ (2011)
ՏեղաբնականունԽդրանցեցի
Ժամային գոտիUTC+4
Խդրանց (Հայաստան)##
Խդրանց (Հայաստան)
Խդրանց (Սյունիքի մարզ)##
Խդրանց (Սյունիքի մարզ)

Խդրանց, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[2]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։

Գյուղի պաշտոնական անունը Խդրանց է[2]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Սիրկատաս անունով[4]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Բարգուշատի լեռնաշղթայի ճյուղերից մեկի լեռնալանջերին՝ ծովի մակերևույթից 1000-1100 մ բարձրության վրա։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է մոտ 10 կմ դեպի հյուսիս-արևելք։

Պատմամշակութային հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խդրանցում կա 1892 թ.-ի ավերակ եկեղեցի, գյուղից 2 կմ արևելք՝ Չորեքդռնի ավերակ վանքը, 1 կմ հյուսիս-արևմուտք՝ խաչքարեր և գերեզմաններ[5]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Խդրանցի մշտական բնակչությունը կազմել է 48, առկա բնակչությունը՝ 46 մարդ[1]։ Գյուղում մշտապես բնակվել հայեր[5][6]։ Ստորև ներկայացված է Խդրանց գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[5][6].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 27 191 331 266 216 105 98 79 67 68[7] 48[1]
Եկեղեցի Խդրանց գյուղում

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, դաշտավարությամբ և մեղվաբուծությամբ։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. 1 2 Տեղեկություններ Կապան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 23․12․2023 թվական)։
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 624
  5. 1 2 3 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 715
  6. 1 2 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  7. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները