Լեհվազ
Jump to navigation
Jump to search
Գյուղ | |||
---|---|---|---|
Լեհվազ | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Սյունիքի | ||
Շրջան | Մեղրու | ||
Գյուղապետ | Սասուն Զաքարյան | ||
Մակերես | 16.87 կմ² | ||
ԲԾՄ | 900 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 605 մարդ (2010) | ||
Խտություն | 16.87 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Տեղաբնականուն | լեհվազցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (286) | ||
| |||
Լեհվազ (Լեգբա, Լեգվազ, Լեզկին, Լեկվազ, Լեհվազ Ներքին, Լենվանս, Լեյվազ, Լեվազ, Լեվազ Ներքին, Լեվազոձոր, Լինքվազ), գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում, Մեղրու շրջանում։ Գտնվում է Մեղրի քաղաքից 5—6 կմ հս-արմ, Մեղրի և Վահրավար գետերի միախառնման աջափնյա սարալանջի վրա։ Նախկինում մտնում էր Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի մեջ։ Կլիման չորային է, սակայն ջրառատ։ Ոռոգումը իրականացվում է Մեղրի և Վահրավար գետերի ջրերով։ 1831 թվականին ուներ 15, 1897-ին՝ 346, 1926-ին՝ 270, 1939-ին՝ 414, 1959-ին՝ 724, 1970-ին՝ 898, 1979-ին՝ 1055 հայ բնակիչ։ Տնտեսության հիմնական ճյուղերն են այգեգործությունը, պտղաբուծությունը, կերային կուլտուրաների մշակությունը, անասնապահությունը և շերամապահությունը։ Ս. էփրիկյանը Վերին Լեհվազ է անվանում Լիճքվազ գյուղը։[1]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2012-04-06 at the Wayback Machine.
- Համայնքի ղեկավարի Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - Լեհվազ»։ www.nayiri.com։ Վերցված է 2020-01-18
|