Սադնլար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ժամային գոտիUTC+4
##Սադնլար (Ադրբեջան)
Red pog.png

Սադնլար նախկինում գյուղ էր Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Լաչինի շրջանում։ Այն ազատագրվել է ՀՀ զինված ուժերի կողմից 1992 թվականին։

Սադունլար անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Զիյադխան Նաբիբեյլիի ուսումնասիրությունների՝ Սադնլար գյուղի անունը ծագում է Սոդոկ հին թյուրքական ցեղախմբի անունից[2]։

Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սադընլար գյուղը գտնվում էր Լաչին քաղաքից 45 կմ արևմուտք, Սև լճի լեռնաշղթայի արևելյան ստորոտում, ծովի մակարդակից 1590 մ բարձրության վրա՝ Սադնլարի կիրճ կոչվող մեծ կիրճում։ Շրջապատված է բարձր լեռներով։

Այն սահմանակից է Ղարը Ղըշլաղ, Ղուշչու, Հաջըլար և ՀՀ Խոզնավար գյուղերին։

Գյուղում տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է 17-23 աստիճանի սահմաններում։ Ռելիեֆը բաղկացած է խոր կիրճերից, բարձր լեռներից և լեռների լանջերին՝ հին ժամանակներում տեղացիների կողմից պատրաստված և Թախտալար կոչվող հողահանդակներից։ Շրջակայքում կան խիտ անտառներ։ Անտառներում գերակշռում են տանձենի, կաղնի, թխկենի և այլ ծառատեսակներ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական տնտեսությունը բաղկացած էր անասնապահությունից և հողագործությունից։ Բնակչության մի մասը ձմռանը կենդանիներին տանում էր ցածրադիր գոտիներ, իսկ ամռանը՝ արոտավայրեր։ Գյուղի շրջակա տարածքների ընդարձակ արոտավայրերն ու խոտհարքերը ստեղծել են բարենպաստ հիմքեր անասունապահության զարգացման համար։ Այնուամենայնիվ, խորհրդային տարիներին կառավարության որոշումը խստորեն խոչընդոտեց մասնավոր սեփականության զարգացումը։ Յուրաքանչյուր ընտանիքի թույլ են տվել պահել ոչ ավել քան 15 ոչխար և 1 կով։ Բնակչությունը հիմնականում օգտագործում էր Ղոշանոհուր, Սոնաբուլաղ, Նովլու, Ղարա գյոլ արոտավայրեր։ Այգեգործությունը մասամբ էր զարգացած։ Գյուղի ամենամեծ պաևտեզներից մեկը «Հավատքների պարտեզ»-ն էր, որ ոչնչացվեց հայերի կողմից։ Գյուղում հնուց ի վեր գործում էր ջրաղաց, որը կոոչվում էր «Բեյերի տան ջրաղաց» և գործել է մինչև անցյալ դարի 70-ական թվականները։ Կոլտնտեսության հաստատումից ի վեր գործում էր 4 մեծ հասարակական գոմեր։ Հասարակական սննդի հաստատություններից բնակչությանը սպասարկում էր մեծ խանութ (հանրախանութ)։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զաքիր Օրուջով, Ֆեհրուզ Իսմայիլով։ «Լեռներում թողած հետքեր»։ Բաքվի գիտության և կրթության հրատարակչություն.2016

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 460
  2. Azərbaycan toponimləri. Ensiklopedik lüğət. 1966, səh. 595