Բաղաբուրջ
Գյուղ | |
---|---|
Երկիր | ![]() |
Շրջան | Ղափան |
Այլ անվանումներ | Բաղավերջ, Բաղավիրջ, Բեխեվերջի, Պղավերջ |
Բնակչություն | 451 մարդ (1939) |
Ազգային կազմ | հայեր |
Ժամային գոտի | UTC+4 |
Բաղաբուրջ, գյուղ Հայկական ԽՍՀ Կապանի շրջանում, Կապան քաղաքից 1-2 կմ հարավ, Մեղրու լեռնահամակարգին պատկանող մի լեռնաճյուղի վրա, ծովի մակարդակից 1000-1100 մ բարձրության վրա։
Նույն անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Կապանի շրջանի։ 1958 թվականին միացվել է Կապան քաղաքին և ներկայումս համարվում է նրա թաղամասերից մեկը։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը բնակեցված է եղել հայերով[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2].
Տարի | 1831 | 1831 | 1873 | 1926 | 1939 |
---|---|---|---|---|---|
Բնակիչ | 14 | 183 | 391 | 499 | 451 |
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնում գյուղը կոչվել է Բեխեվերջի, իսկ հատագայում Բաղավերջ և մտել է Զանգեզուրի գավառի Ղափանի ոստիկանական շրջանի մեջ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում հյուսիս-արևմտյան կողմում գտնվում է Ս. Հռիփսիմե անունով թաղակապ, սրբատաշ քարերով կառուցված եկեղեցի (X դար)։ Եկեղեցու խորանի մոտ պահպանվել են 2 սրբատաշ քարերով խաչարձաններ։ Եկեղեցու մոտակայքում կա ավերակ գյուղատեղի[2]։