Զաբազադուր
Գյուղ | |
---|---|
Երկիր | ![]() |
Շրջան | Սիսիան |
Այլ անվանումներ | Զաբախատուր, Զաբլազատուր, Զաբլատատուր, Զաբխազադուր, Զապլազատուր, Զորբա Ծատուր |
Բնակչություն | 120 մարդ (1914) |
Ազգային կազմ | հայեր |
Ժամային գոտի | UTC+4 |
Զաբազադուր, գյուղ Հայկական ԽՍՀի Սիսիանի շրջանում։ Գտնվում է Բնունիս գյուղից 3-4 կմ հարավ-արևմուտք, սարալանջի վրա։
Նույն անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լքվել է՝ 1918-1920 թվականներին։ Նշմարվում են շենքերի հետքերը, կան գերեզմանաքարեր ու խաչքարեր։ Ըստ ավանդության սկզբնապես կոչվել է Զորբա Ծատուր։ Ղևոնդ Ալիշանը նույնացնում է պատմական Սյունիք աշխարհի Ծղուկ գավառի Սապատազոր գյուղի հետ
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1908 թվականին ուներ 123 ադրբեջանցի բնակիչ[1]։
Զաբազադուրի ազգաբնակչության փոփոխությունը.
Տարի | 1897 | 1907 | 1914 |
---|---|---|---|
Բնակիչ | 103 | 143 | 120 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը կաթնաանասնապահություն, դաշտավարություն, անասնաբուծություն, մեղվաբուծությունն էր։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում կար Ս. Հռիփսիմե անունով անշուք կանգուն եկեղեցի։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ուներ միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Зангезурский уезд на 1908 год»։ Վերցված է 2021 Հունիս 8
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 254